Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ, գուցե մի ավելի հարմար առիթ լինի գրելու—թեև նախատեսում եմ, որ երկար գրել չպիտի կարենամ մոտերքս—անսահման կերպով զբաղված եմ լինելու։ Ի սեր Աստծու, ուշադրություն մի դարձնեք դրա վրա և հիշեցեք ինձ երբեմն։ Հավատացած եղեք, որ ես անկեղծ սիրով եմ հիշում ձեզ միշտ և ձեր ամեն մի նամակ ինձ ահագին ուրախություն է պատճառելու։ Ինձ հետ առանց քաշվելու կարող եք լինել անկեղծ մինչև վերջին սանման և հավատացեք, որ երբեք չեք զղջա։

Տեսնո՞ւմ եք, ես հնար չունեմ գրելու շատ բաների մասին։ Եթե բախտը նորից նետե ինձ Կովկաս — շատ բան ունեմ ասելու Ձեզ, թեև առանձին ոչինչ։ Ասելիքս իմ հոգուն է վերաբերվում միայն, փաստական բնույթ չի կրում իհարկե։ Ինչևիցե։ Դեհ, առայժմ ցը, սիրելի լավ Նվարդ։ Մի մոռանաք ինձ: Ամենաջերմ համբույրներով

Ձեր Վահան Տերյան

Հասցես՝ Петроград, Петербургская Сторона, Большой проспект, дом 21, квартира 40, Ваган Терян.

Ձեր հասցեն մի կարգին գրեցեք իմանամ։ Հա, ներեցեք, ժամանակ չեղավ (իսկ երբ ժամանակ կար, փող չէր լինում) խոստացածս որոնելու և Ձեզ ղրկելու, բայց գործերս մի քիչ կարգի գան (տեր իմ, ե՞րբ է լինելու վերջապես այդ), իսկույն կրղրկեմ։ Դրա համար իրավունք եմ տալիս ինձ մի անգամ ևս համբուրելու ձեզ. չչարանաք այս աննյութ համբույրներից:


94. Հ. ԱՌԱՔԵԼՑԱՆԻՆ
1914, 17 նոյեմբերի, Մոսկվա

Մեծարգո պարոն Առաքելյան

Ահա իմ անդրանիկ նամակը, որով ես ուզում եմ սկսել աշխատակցությունս մեր հնագույն լրագրին։ Չեմ կարող թաքցնել Ձեզանից, որ ծանր և պատասխանատու համարելով այդ գործը, մի ուզում ով եմ ուղարկում իմ այս հոդվածը։ Սակայն ես ուրախ եմ,