Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չմոռանաք ինձ։ Բայց ախր հիմա արքայական օղի չկա, «ո՞նց տի լիլ». այս ծանրակշիռ հարցի մասին լավ մտածեցեք, а то неловко все же, свадьба и... без водки, это по-нашему не комильфо.

Խնդրեմ ևս բարևեք Ռուբենի-Ծատուրին, որի մասին ասում են, թե խլիստների աղանդին է հարել։

Բարևներով Ձեր Վահան

Պողոսից նամակ եմ ստացել, որ ազատվել է զինվորությունից էլի մեկ տարով։


96. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
1914, 20 նոյեմբերի, Պետերբուրգ

Սիրելի Կարեն

Նամակիդ պատասխանը մի քիչ հետաձգեցի, որպեսզի Մառի վերջնական պատասխանը հայտնեմ։ Նա համաձայն է կարդալ դասախոսություն (մի կամ երկու), եթե կարողանաք սարքել այդ (նա այդ ժամանակն ավելի հարմար է համարում իր համար) դեկտեմբերի 5—6-ին։ Եթե համաձայն եք և կարելի է — անմիջապես հեռագրիր, որպեսզի նա պատրաստի — (դա իր խնդիրքն է, որ հայտնում եմ)։ Նրա լեկցիան հետևյալ թեմայով է լինելու—«Культурный мир Кавказа и Армения».

Հեռագիրը ստանամ թե չէ—եթե հարկավոր է կհայտնեմ լեկցիայի իսկական և վերջնական վերնագիրը (սա գուցե վերջնական անուն չէ, բայց թեման սա է)։ Ուրեմն շուտ պատասխան տուր։ Նա խնդրեց ինձ հայտնել այդ մասին ձեզ և խնդրել հեռագրով հայտնել ինձ ձեր վճիռը (պաշտոնական), որը ես պիտի հաղորդեմ իսկույն իրան ի գիտություն։ Շտապում եմ առայժմ այս հայտնել քեզ։ կրելիք կա էլի, իհարկե, բայց դա թողնում եմ մոտ օրերին, երբ հեռագիր կստանամ և մանրամասն նամակ կգրեմ։

Կապուտաչյային մի անգամ միայն տեսա (անտերը ժամանակ չկա), լավ աղջիկ է — վնաս չունի—ուզում է քրոջը ծանոթացնել։ Խնդրեց քեզ շատ բարև անել։ Լի՛րբ, ես քեզ նրան այնպիսի գույներով ներկայացրի, որ հիմա նա քեզ կսիրե և ոչ ինձ, բայց ես մխիթարում եմ