Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
102. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
1915, 1 փետրվարի, Պետրոգրադ

Սիրելի Կարեն

Ներողություն կանես, որ այս մունտառ բացիկով եմ պատասխանում քո նամակներին։ Ոչինչ չկարողացա ուղարկել, որովհետև չգիտեի ի՞նչ ուղարկեմ։ Իմ ոտանավորները ոգելու համար հարմար չեն և չգիտեի էլ ինչ ընտրեմ։ Բայց շատ «շարժված» եմ ձեր ուշադրությունից (тронут вашим вниманием) Իզուր ես դու... հաշիվ անում նամակները և չես գրում։ Պետրաքաղաք գալու միտք չունի՞ս, թե գալիս ես ծպտյալ ու չես երևում մեր փողոցներում... դու լիրբ։ Նորույթ չկա առանձին։ Տրամադրությունս էլ այնքան լավ չէ։ Գրիր խնդրեմ, Կարեն, այդտեղի նորույթներից։ Ի՞նչ ես անում դու... ինչո՞ւ «Մշակ»-ում բան չես գրում—ինձ գցեցիք մենակ, ինքներդ ետ քաշվեցիք։ Կգրեմ ավելի երկար մի այլ անգամ:

Բարևով
Քո Վահան


103. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
1915, 4 փետրվարի, Պետրոգրադ

Սիրելի Սանդրո Ջուզեպպովիչ

Նամակս քիչ ուշացավ այն պատճառով, որ գործերս շատ վատ են և բնականաբար տրամադրությունս «ընկած»։ Սկսել էի քեզ «թոփալ հանգերով» գրել մի պոեմ ի պատասխան քո ոտանավորի... Գրելու էլ հալ չկա, բայց չեմ ուզում անպատասխան թողնել նամակդ և հարցերդ, որոնց պատասխանին, իհարկե, իրավունք ունես սպասելու: Ամենից առաջ քո՝ «Մշակ»-ում գրած ոտանավորի մասին: Ինձ շատ դուր եկավ այն, որ դու ամենայն անկեղծությամբ մերժում ես իմ «Նաիրյան» ոտանավորները և հուսով եմ չպիտի կարծես, որ ես ինքնապաշտպանության համար պիտի աս եմ, որ քոնն էլ ինձ դուր չեկավ։ Չկարծես, թե