Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նաիրյան հոգու առջև... Բայց ես հեռու գնացի և զգում եմ,որ իմ ուզածը չեմ կարողանում արտահայտել։ Դուք ինձ սխալ չըմբռնեք։ Դա երկար պատմություն է, և ես իզուր սկսեցի խոսել դրա մասին։ Եթե վիճակվի ինձ երկրորդ հատորս։ հրատարակել այնտեղ Դուք այդ բանից կգտնեք «Երկիր Նաիրի» վերնագրի տակ — այն ժամանակ գուցե զգաք այդ, թեև գա էլ իմ կողմից հանդգնություն է, վասնզի այդ արտահայտելու հնար և ուժ գուցե չունենամ ։ Ներկա պայմանները չեն նպաստում այգ իրագործելս — պատերազմից հետո գուցե հաջողվի ինձ լույս ընծայել գիրքս, որ գիտեմ, շատերին զուր չէ գալու։ Իսկ առայժմ արաբ ու պարսկական նշանագրերն ու ձևերն ուսումնասիրելով եմ զբաղված թեև հավասս քիչ է, բայց «ապագայի» համար հուսալով (!) մի կերպ աշխատում եմ այդ անախորժ աշխատանքն անել, որպեսզի արևելքի (իսկական) դռները բացվեն (գոնե մի քիչ) իմ առջև...

Վահան

101. Դ. ԱՆԱՆՈԻՆԻՆ 1915, 7 հունվարի, Պետրողրադ Սիրելի ընկեր Ահա ուղարկում եմ Ձեր հիշած թերթի համարի երկու ոտա¬ նավոր2։ Եթե հնարավոր կլինեն տպելու համար' հատուկ կխնգրեի Ձեզ ուշադրություն դարձնել, որ վրիպակ չլինի, կամ գոնե այն¬ պիսի վրիպակ, որ աղավաղում է ոտանավորի միտքը։ Կուզեի հոդված ուղարկել, բայց վախեցա, որ կուշանա — ժամանակը կարճ է, և ես հնար չունեմ ամբողջապես հոդվածին նվիրեյու այ/p ժամանակը։ 12 Վ- Տերյան, Տատ. IV 177 Բարևներով Ձ,եր Վահան Տերյան.