Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նորից ստիպված ես վազվզել, բայց ախր պետք է տուրք տալ այն բանի համար, որ ապրում ես փառապանծ Մոսկվայում: Չէ՞ որ, ահա, ես իմ ողջ կյանքն եմ դնում նախաթոռ քաղաքում «մի կարճ ակնթարթ» ապրելու համար: Փող չեմ ուղարկում, քանի որ ինչքան պետք լինի կստանաս իմ կնոջից, որը մոտ օրերս կլինի ձեր տանը—հավանաբար պետք կլինի մի երկու ռուբլի, նա կվճարի, իսկ ես հիմա պետք չէ, որ ծախս անեմ, քանի որ սպասում եմ կնոջս և եթե նրա գալու օրերին մի քանի մանեթ չունենամ, նա ինձ կլքի և կսիրի հնչուն դրամ ունեցող մի ուրիշին։ Ճանաչում ենք ձեզ՝ սատանայի դուստր կանանցդ։

Սենյակս դեռ չեմ փոխել, այնպես որ հիմա հասցես հայտնել չեմ կարող։ Եթե այսօր կամ վաղը սենյակ ճարեմ, կհայտնեմ հեռագրով, առհասարակ այդ մասին հեռագիր կստանաս և կհանձնես իմին։ Թող Մոսկվայում շատ չմնա, այլ անհապաղ մեկնի — այդ կարևոր է և հարկավոր։ Ձեր կոլեկտիվ հարբած ամանորյա նամակը սքանչելի էր և շատ եմ ափսոսում, որ չէի կարող արժանավորապես պատասխանել համապատասխան տրամադրության բացակայության պատճառով, բայց և այնպես նրա համար շնորհակալություն եմ հղում, թեպետև ուշ։ Հղում եմ նաև ողջույն ձեր բանկետի բոլոր մասնակիցներին և քեղ համբուրում եմ երկու անպամ, որոնցից մեկը ըստ պատկանելույն կհանձնես իմ սիրեյիին: Ողջ լեր, բարևիր սեր Կոկոյին:

Ձեզ անձնվեր Վահան


105. Ե. ՎՈՍԿԵՍԵՆՍԿԱՅԱՅԻՆ

<1915 , 6 մարտի, Պետրոգրադ>

ժենչուրա սիրելի[1] Խնդրում եմ այս անդորրագրերով մուծիր տոկոսները: Դրանք քեզ եմ ուղարկում, որովհետև ուրիշ մարդ չկա, խնդրում եմ, մի բարկացիր, որ քեզ անհանգստացնում եմ։ Ուզում էի գրել Աբելյանին, բայց չգիտեմ, նա Մոսկվայո՞ւմ է, թե ոչ։ Այսօր չհասցրի փող փոխադրել, վաղը կփոխադրեմ, այն ժամանակ կմուծես։

  1. Եթե նամակը գրված է ռուսերեն։