Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որևէ պատճառով ինքդ չես կարողանա այդ բանն անել, հանձնիր Շուրային , կարծում եմ, նա չի մերժի։ Իսկ եթե նա էլ չի կարողանա, անդորրագրերը վառարան նետիր, որովհետև դրանց համար հիմա ոչ մի կերպ չեմ կարող Մոսկվա գալ։ Բարևներս Ժենյայի և Շուրայի կոմպանիային։

Խորին հարգանքներով
Վահան

Երևակայում եմ, թե ինչպես կուտեմ սրա համար, մանավանդ եթե տրամադրությունդ տեղը չլինի, բայց ճար չկա, ինչ արած, նախատիր, եթե ուզում ես։

Վ.

Դրա փոխարեն ուշադրություն դարձրու թե ի՜նչ ծրար է։ Ինչպիսի՜ աստառ ունի։ Երևի ոչ ամեն օր ես այսպիսի ծրարով նամակ ստանում։

Վ.


106. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1915, 12 մարտի, Պետերրուրգ

Սիրելի Կարեն

Իզուր ես ձևականության ետևից ընկնում և, իմ քիչ գրելու պատճառով, ինքդ էլ չես գրում։ Դժբախտաբար իմ կյանքը անկանոն է և հաճախ ենթադրյալ և վճռված բաները հետաձգվում են։ Դա չպետք է պատճառ լինի քո չգրելուն։ Վերջերս բոլորդ լռել եք, և իմ մենակությանը չափ չկա։ Սկսում եմ ավելի հոռի նայել մեր (մեր սերնդի, ավելի ճիշտ՝ մեր— ընկերներիս) կյանքի վրա։ Առաջ գոնե միասին երազում էինք, որ մի բան պիտի անենք, որ մեզ վիճակված է ինչ-որ, եթե և փոքր, սակայն նոր ու թարմ հոսանք մտցնելու մեր մեռնող գրականության մեջ. այժմ կարծես դադարեցինք և երազելուց և ամեն ոք իր կճեպի մեջ ամփոփված,