Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է սկսել հուլիսի մեկից այն հաշվով, որ մինչև նոր տարի լույս կտեսնի 6 համար: Դա կլինի փորձ: Ահա այդ փորձի համար հաշիվ եմ անում այսպես. 5- ական թերթից 6 համարը կկազմի 30 թերթ. թերթի ծախսը, մոտավորապես 50— 55 ռ. հաշված, կկազմի 1500—1600 ռ., մաքսիմում 1800 ռ. (հայտարարության և այլ ծախսերի հետ միասին)։ Այսինքն, մոտավորապես այնքան, որքան մենք ծախսեցինք վերջին «Գարուն»-ի վրա, մինչդեռ վեց ամիս շարունակ հնար կունենանք արտահայտվելու և ամեն կերպ— իմ կարծիքով սա ավելի լավ կլինի, քան մի «Գարուն»-ը:

Արդ, ինչպե՞ս ճարել այդ 1600 «ռուբլիները»։ Նախ՝ սկսել բաժանորդներ որսալ «հայկական» ձևով без зазрениян совести (քանի որ, միևնույն է, այլ կերպ ոչ մի բաժանորդ չի լինելու)։ Երկրորդ. հայտարարություններ աշխատել գտնել (դա մի քիչ ուշ կարելի է անել) և հետո քեզ խնդրել, որ մի 5 — 6 հարյուր «ռուբլիներ» «ճարես» (ինչպես խոստացել էիր «Գարուն»-ի համար ճարել կամ տալ — դա քո գործն է), և դա գուցե անհնար չէ՞։ Միթե անհնար է մի 300—350 բաժանորդ «որսալ» ամբողջ հայ երկրում—ահա քեզ 1000 ռ.+500 = 1500, իսկ եթե 400 բաժանորդ լինի և մի քիչ հայտարարություն—կհասնի 1800-ի, որ ավելի քան բավ է թերթի համար մինչև հունվար։ Առաջին №-ը կտպենք մի քիչ ավելի և իբր նմուշ էժան կցրենք ամեն կողմ և ռեկլամ կանենք լրագրներում։ Ահա՛ իմ հաշիվները քեզ ի տեսություն և լուրջ քննություն և ի «շուտափույթ լուծում»։ Միայն, սերն աստծո, սառը ջուր չածես գլխիս — ասենք գրիր... լավ է դառը ճշմարտություն գուցե քան իլյուզիայ:

Առայժմ ցը,
Քո Վահան


107. Ե. ՎՈՍԿՐԵՍԵՆՍԿԱՅԱՅԻՆ

<1915, 10—18 մարտի. Պետրոգրադ>

Սիրելի Ժենչուրա[1]

Դեռ այս ամսվա սկզբին քեզ ուղարկել էի լոմբարդի մի քանի անդորրագիր և ութ ռուբլի տոկոսները վճարելու համար, և

  1. Նամակը գրված է ռուսերեն։