Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա մինչև հիմա այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Այդ ի՞նչ է նշանակում։ Ի սեր Աստծո, գրիր ինձ հենց որ այս նամակն ստանաս, սարսափելի անհանգստանում եմ և գլուխս կորցնում եմ ամենաանհավատալի ենթադրություններից։

Շնորհավորում եմ Ձեզ բոլորիդ, Վոսկրեսենսկիներիդ, տոնի առթիվ և բարև եմ հղում։

Վահան

Հասցես՝

Петроград,

Пет. Стор., Б. проспект, д. № 21. кв. 40

Ինձ


108. Մ.ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1915, 19 մարտի

Ինձ համար անսպասելի Ձեր նամակը այնքան երկչոտ ու անորոշ է գրված, որ ինձ էլ ինչ-որ անհեթեթ ու տարօրինակ զգուշավորություն է ներշնչում։ Ասում եմ անհեթեթ, որովհետև Ձեր նկատմամբ անվստահության ոչ մի հիմք չունեմ և ոչ մի փաստարկով չեմ կարող վիճարկել Ձեր լավ վերաբերմուքը դեպի ինձ, բայց ինձ համար այդպես էլ անհայտ մնացին այն սահմանները, մինչև ուր տարածվում է այդ լավ վերաբերմունքը, դրա համար էլ, անկեղծ ասած, զգում եմ որոշ հեռվություն և այն տարօրինակ զգուշավորությունը, որի մասին ասացի վերը։ Մոտիկ զգալու համար ես պետք է ինձ ավելի ազատ զգամ և այնքան անկեղծ լինեմ, որ չվախենամ Ձեր աչքին վատ երևալ, այլ կերպ ասած, Ձեր մեջ տեսնել մի մարդու, որն ինքն էլ ընդունակ է չվախենալ «վատ» երևալուց, այսինքն այնպիսին, ինչպես որ կա։ Իմ ամբողջ բարեկամական, լավ վերաբերմունքով հանդերձ դեպի Ձեզ, համենայն դեպս անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ մոտիկության վերաբերյալ իմ հայացքները մի քիչ յուրօրինակ են, որովհետև իսկական մտերմությունը մարդկանց մեջ ծագում է ոչ այնքան լավին ձգտելուց, որքան ընդհակառակը։ Որպեսզի պարզ լինի, բերեմ մի օրինակ։ Ինձ թվում է, օրինակ, որ երկու համախոհներ (ընդունված «լավ» իմաստով) չեն կարող իրենց հարաբերությունների