Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ այնքան մոտիկ ու անկեղծ լինել, որքան երկու հանցագործ, իրար հետ կապված ընդհանուր գաղտնիքով, որը սրբագործում է նրանց հանցավոր դաշինքը։ Սա հնչում է որպես պարադոքս, բայց սա ճիշտ է, որովհետև այդպիսի դաշինքը ենթադրում է բարձրագույն անկեղծություն, որը լավագույն շաղախն է մարդկային հարաբերություններն ու կապերը կառուցելիս: Ուստի, քանի որ ընդունված իմաստով ես «լավն» եմ, իհարկե, կարող եմ ձեզ հետ բարեկամություն անել և «մոտիկ» լինել (որքան որ թույլ կտա նշված «լավությունը»), իսկ որքան ավելի է մտերմության ու անկեղծության պահանջը, այնքան նա մոտենում է հոգու այն բնագավառին, որտեղ արմատավորված են կրոնն ու հանցագործությունը՝ գազանն ու աստված, որ ի դեպ, միասնական են իրենց հիմքում։ Վախենում եմ, որ ձեզ համար բավականաչափ պարզ չէ այն, ինչ ուզում եմ ասել, բայց նամակով և տվյալ պարագաներում ավելի պարզ ասել չեմ կարողանա, որովհետև այդ ասելը, ինչպես աղոթքը, միշտ չէ, որ հնարավոր է, ընդ որում դա արարողություն է (չէ՞ որ ծայրահեղ անկեղծությունը խորին խորհուրդ է)։ Միայն մահն ու սերը կարող են կապել մարդկանց, մնացյալ ամեն ինչը տարբերում, բաժանում է, ուստի գաղտնիքը անկեղծ, միմյանց մոտիկ մարդկանց լավագույն բարեկամն է։ Երբ տարբերություն, այլազանություն չես տեսնում քո և ուրիշի միջև, այնժամ բացվում է հոգու խորությունը՝ ամբողջովին, առանց մնացորդի, և չի վախենում, ինչպես որոշ ծաղիկներ, որոնք փակվում են գիշերվա կողմ և բացվում են արևի դեմ։ Դուք գրում եք և երկչոտությամբ հարցնում՝ արդյոք պե՞տք է դա։ «Դա» չգիտեմ, իսկ «սա» պետք է, երբ հոգիդ ձգտում է դրան, դուրս պրծնելով իր ափերի կապաններից, «լավության» ընդունված սահմաններից։ Իսկ դա ինքներդ եք որոշելու, սիրելիս, եթե միայն ես ձեզ ներշնչում եմ ոչ միայն վստահություն, այլև ավելին, կենդանի մարդու ողջ մերկությամբ բացվելու ցանկություն։ Ամեն մի այլ կապ մարդկանց մեջ լինում է անկայուն և հազիվ թե շատ հետաքրքիր։

Սեղմում եմ ձեր ձեռքը:
Վահան

Նամակումս շարադրված նկատառումները, կարծում եմ, Ձեզ համար հասկանալի կդարձնեն հետևյալ հարցը. Ձեր ստացած