Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչինչ չկար, կասեք Դուք, ի՞նչ կարիք կա այդպիսի մեծամտության։ Թերևս Դուք իրավացի լինեիք այդպես «հարցնելով», սակայն ինչո՞ւ ինձ, իմ տկար խելքին թվում է, թե ինչ-որ բան է կործանվում մեր մեջ, ինչ-որ լավ և բոլորին անհայտ, բայց ինձ այնքան պարզ հասկանալի մի բան։ Իհարկե ամենից ավելի ես համոզված էի նրանում, որ գոնե Ցիլը արտաքուստ կտեղավորվի վայելուչ, որ նա այնքան խորթ չէ կյանքին — սակայն սույնը ֆանտազիա դուրս եկավ, և Ցիլը թերևս մեր բոլորից ամենաանգործնականը դուրս եկավ։ Ահա և մենք՝ երրորդությունս — առանց մի չոր չոփի (без кола, без двора) — ինչ-որ անվհատ երազողներ, օդային ամրոցներ կառուցողներ ենք, իսկ կյանքն անցնում է մեր կողքով բոլոր տեսակետներից, և մենք չենք կարողանում ապրել նույնիսկ «վաելուչ-քաղքենավարի» կուշտ ու տաքուկ։ Սակայն իմ անպիտան նվնվոցը գուցե փչացնում է Ձեր առանց այն էլ վատ տրամադրությունր, և Դուք սկսում եք հայհոյել։ Իսկ ես ահա միշտ սկսում եմ նամակը, և միշտ այսպես է գրվում—ի՜նչ պիտի անես։ Մի՞թե ճիշտ է, Վարյա, որ Դուք Ղարաքիլիսա յից Բաքու գնացել եք չորրորդ կարգով 'ինձ Հրանտն ասաց, մի՛ բարկացեք սրա համար, ինձնից ի՞նչ թաքցնեք, եթե, թերևս, ձեզ համար անախորժ է)։ Հավատալս չի գալիս, որովհետև մազերս բիզ-բիզ են կանգնո՜ւմ: Ոչ թե նրա համար, որ դա շատ սարսափելի է, այլ վիրավորական է ինձ համար, Աստված վկա։ Մի՛ կարծեք, սիրելիս, որ առանձին նշանակություն եմ տալիս մեր (ընդհանուր երրորդության) աղքատությանը, ոչ, այստեղ բանը դրա մեջ չէ, այլ բոլորովին մի այլ բանի մեջ, որի մասին չարժե պատմել, որովհետև դարձյալ չեմ ավարտի նամակս, իսկ ևս ուզում եմ սա ուղարկել—ախր մինչև ե՞րբ «խոզ» մնամ։ Վերջերս Սուսաննան եկավ ինձ մոտ։ Գուցե այստեղ հաջողվի նրա համար մի փոքրիկ տեղ ճարել, ճշմարիտ, այնքան էլ հաճելի չէ անջատ ապրելը։ Ամառը հավանաբար այստեղ կմնանք։ Ես Պաոլոյին էլ շարունակ քարշ եմ տալիս այստեղ, բայց վախենում եմ, այնպես չլինի, որ հետո նա ինձ անիծի։ Զբաղվում եմ շատ-շատ բաներով և քիչ չեմ պարապում, բայց ոչնչով բավարարված չեմ—կյանքում չափազանց շատ բաներ կան, և կյանքս շատ աղքատիկ է, վատ, գլխավորը՝ «չկա մեկը, որին ձեռք մեկնես», շատ եմ մենակ այստեղ և թախծալի է։ Իսկ գալիքը չեմ տեսնում—երբ պետք է մենք,