Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թանալ դրանով)։ Սա էլ թող մնա առայժմ գաղտնիք։ Կամ եթե ուզում ես «Պեպո»֊ի մասին ասա Ծատուրյանին, միևնույն է։ Բայց եթե ժողովածուի մասին ասես, ձերը գլուխ չի գա, իսկ այս մեկը քիչ կլինի — և փոքր—սրա մասին ասելիք շատ կա հետո։ Ցանկալի չէ՞ արդյոք, որ գոնե Պողոսն այդտեղ լինի, եթե դրական կերպով լուծվի ժողովածուի խնդիրը (ռուս,)— նա կարող է աշխատանք ունենալ, ուրեմն և գալ։ Այդ մասին մտածիր և գրիր նրան։ «Գարուն»-ի համար էլ նրա դալը լավ կլինի, այնպես չէ՛'։ Ռուս ժողովածուի մասին մանրամասն կգրեմ կարծիքս և իմ մի քանի դիտողությունները, ըստ էության համաձայն եմ քո ծրագրին, մանրամասների մասին, երբ հարցը լուծում ստանա և գրես այդ մասին։ Հ, Գ, Նամակս երեկ գրեցի, բայց մնաց։ Այսօր գնացի Մաքսիմ Գորկիի մոտ (ես ու Քալանթարը)։ Առաջարկում է կազմել մի ժողովածու հայոց գրականության նվիրված8 Մանրամասն գրելը շատ երկար կլինի, ասեմ այսքանը, որ ժողովածուն շատ մեծ չի լինելու (մոտ քսան տպագրական թերթ), մի կամ երկու առաջաբանով (մեկը հայ կյանքին, անցյալին ու ներկային նվիրված մյուսը հայ գրականության մի տեսություն)։ Մնացյալը պիտի լի¬ նի գեղարվեստական երկերից կազմված։ Գերակշռության կտանք ժամանակակից գրականության, իհարկե տալով հնից նշանավորն ու հետաքրքրականը։ Պոեզիան խոստանում է Գորկին թարգմանել տալ ռուս պոետներին մեր օգնությամբ և առհասարակ շատ ու շատ սիրալիր ու պատրաստակամ էր։ Առաջաբանի (գրականու¬ թյան տեսություն) համար ես աչքի առաջ ունեմ մեր Պողոսի, իսկ մյուս հոդվածի համար դեռ չեմ որոշել. Քալանթարը, ինչպես գիտես, «մեղմ» մարդ է, դրա համար կարծում եմ, որ հնար կլինի այնպես անել ժողովածուն, ինչպես կուզեինք մենք, թեև ծավալի փոքրությունը կխանգարե քիչ (դա նրա համար է, որ թանկ չլինի ժողովածուն' լայն տարածվի ժողովրդի մեջ, ինչպես ասում է Գորկին)։ Ըստ երևույթին սա չի խանգարի ձեր ձեռնարկած ժողովածուին9, որ իմ ենթադրությամբ կլինի մեծ և շքեղ (ուրեմն և թանկ), ինչպես «Братская ПОМОЩЬ»-ը10 Ասելիք շատ ու շատ կա, բայց Պաոլոյին էլ պիտի գրեմ' ժամանակ չկա։ Փարա լիներ մոտս, կգայի Մոսկովդ պատվական և 202