կպատմեի բոլորը—շա՜տ ու շատ բան։ Շատ ցանկալի է, որ Պավղը գոնե Մոսկով լիներ—անելիք շատ կա ի միասին։ Դու նոր բան ունե՞ս այս ժողովածուի համար, որ թարգմանենք, թե՞ հներից պետք է ընտրել։ Առայժմ, Կարենո, ցը։ Գրիր, ինչ կա, ինչ չկա։ Այս ժողովածուի մասին առայժմ, ման օլում, ոչ ոքի մի ասի, թող ձերոնք էլ հրատարակեն, չոռ չի դիպչի:
Քո Վահան 114. Կ. ՄԻՔԱՏԵԼՅԱՆԻՆ ԺԺ1915, 25 ապրիլի, Պետրոգրադ
Սիրելի Կարեն Պաոից լուր չունեմ, չգիտեմ երբ պիտի գա, ես էլ մայիսի 1-ին քննություն ունեմ, մեկ էլ 24-ին։ Եթե հնար լինի 1-ից մինչև 15֊ը գալ Մոսկվա, կգամ։ Ի՞նչ կասես։ Եթե Պաոն լինի այդտեղ՝ լավ կլինի։ Գրելիք կա շատ, բայց ժամանակ չկա գրելու։ Գալ ուզում եմ ոչ միայն գործերի համար, այլ ձանձրացել եմ այստեղից և բեզարել, ուզում եմ «ամառանոց» գալ 10 —15 օրով։ Սակայն տեսնենք ինչպես կլինի — «գա մեզանից չէ կախյալ»։
Եթե գիտես Պավը երբ է գալու՝ գրիր—կարծեմ նա այժմ
արդեն էջմիածին չի լինի—նրան էլ գրել չի չինի։
Գրիր շուտ։ Քոնն Վահան 115. Մ. ՄԻՍԿԱՐՑԱՆԻՆ 1915, 27 ապրիլի
Իմ ձեռքը, որը ձեր նամակում սեղմում եք, «գեղեցիկ» չէ, ոտքերս ծուռտիկ են (և մի՞թե միայն ոտքերս), բայց և այնպես ուզում եմ կարծել, որ դուք իրավացի եք, երբ գրում եք, որ կարող կլինեիք ինձ պատմել «նաև ձեր մասին», թեև հաճելի պարզությամբ (որը ինձ շատ դուր եկավ), դրանից հետո բացականչում եք, «տարօրինա՜կ է, չէ՞ որ մենք բոլորովին օտար ենք»։ Չգիտեմ, Մարթա։ Իսկ գուցե ո՞չ։ Դուք ինձ շա՞տ լավ եք ճանաչում։ Գու֊