117. Մ. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Սարսափելի թաղված եմ աշխատանքի մեջ, զբաղվում եմ առավոտից երեկո։ Չգիտեմ ինչ գրեմ։ Հաճելի է, որ հայերեն եք սովորում, բայց քիչ եմ հավատում այդ պարապմունքների արդյունքին։ Ասենք, չգիտեմ։ Տխուր է։ Այդ ի՞նչ էին խնդրել Ձեզ, որ ինձ հարցնեք։ Եթե գաք, ուրախ կլինեմ Ձեզ տեսնել։ Եթե Ձեզ համար դժվար չէ, հայտնեցեք ինձ Անտենկայի հասցեն։ Որտե՞ղ է Դոդյան և ի՞նչ է անում։ Դուք մնում եք Մոսկվայո՞ւմ։ Իսկ ե՞րբ կգաք Պիտեր և ում հետ։ Առայժմ։ Ամենայն բարիք։
Սեղմում եմ Ձեր ձեռքը։
118. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Սիրելի Կարեն
Ի՞նչ պատահեց ձեզ, չեմ հասկանում։ Ինչո՞ւ ոչ մի լուր չեք տալիս։ Պաոլոյին գրել էի մի նամակ և ահա երկու շաբաթ չկա ոչ մի պատասխան։ Բան հո չի՞ պատահել։ Պաոլոյին մի գիրք պիտի ղրկեի, չգիտեմ դու էլ Մոսկով ես, թե ոչ և կհասնի՞ քո հասցեով։ Ինչո՞ւ գոնե հասցեն չի գրում։ Եթե այս նամակս կհասնի քեզ, մի լուր տուր։ Ողջ լերուք և դու, և Պաոլոն։
Հասցե Петроград,
Петроградская Сторона,
Введенская улица, дом 17, квартира 5,
ինձ։