եմ քննություններով և այլ շտապ գործերով, ուստի կսահմանափակվեմ ասածով։ Մի ուրիշ անգամ կզրուցենք ավելի լավ ու լիակատար։ Իսկ գուցե ես լինեմ Մոսկվայում, այն ժամանակ կխոսենք ավելի մանրամասն և, գուցե, մենք այնքան էլ «օտար» չենք, ի՞նչ իմանաս։ Ինձ երբեմն թվում է, թե Ձեր հոգին ավելի փափուկ է, քան դուք ցույց եք տալիս։ Ասենք, առայժմ թողնենք այս բոլորը, մի ուրիշ անգամ, կամ հանդիպելիս, եթե ինձ հաջողվի շուտով Մոսկվայում լինել։ Գիտցեք միայն, որ իմ սիրտը անկեղծ սրտի սիրալիրությանը պատասխանում է կրկնակի սիրալիրությամբ։ Ամուր սեղմում եմ Ջեր ձեռքը։
116. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Անտենկա
Շատ զբաղված էի՝ քննություն տվի և չեմ հիշում, պատասխանել եմ ձեր նամակին, թե ոչ։ Ես դեռ Մոսկվա ընկնելու հույս չեմ կորցրել, թեև որոշակի ոչինչ չգիտեմ և առայժմ վճռական ոչինչ չեմ կարող ասել։ Հիմա ես անսահման զբաղված եմ և ա՛յս է պետք, և ա՛յն, դրա համար էլ կարգին գրելու հնարավորություն չկա։ Իսկ դուք գրեցեք և մի մոռացեք ինձ' բոլոր տեսակետներից։ Գրեցեք, երբ եք գնում Կովկաս (Ժելեզնովոդսկ, ինչպես գրում եք)։ Այն գրքույկը, որ ուզում էի ձեզ հետ թարգմանելն, առայժմ պետք թողնել, հիմա բոլորովին ժամանակ չունեմ դրա մասին մտածելու։
Ամառվա մասին դեռ որոշակի չգիտեմ, թե որտեղ կլինեմ, Թեև համարյա հաստատ է, որ կմնամ այստեղ։ Գլխումս այնքան հղացումներ ու մտքեր կան, որ չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Տա՛ սստված, որ անեմ ամռան համար ծրագրածիս հարյուրերորդ. մասը, այդքանն էլ բավական կլինի։ Մանրամասն գրեցեք ձեր ասին, ձեր օր ու ապրուստի մասին։ Մի բարկացեք այսպիսի թափթփված ու անհետաքրքիր նամակի համար։