120. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Սիրելի Ալեքսանդր
Մեր «տղերքն» արդեն պատմած կլինեն քեզ այն ժողովածուի մասին, որ Մաքսիմ Գորկին ուզում է հրատարակել իր խմբագրությամբ, և որի կազմելն ու կազմակերպելը (այսինքն թարգմանիչներ գտնելը, հոդվածներ և այլն) հանձնել էր ինձ և Լ. Քալանթարին։ Վերջինս այժմ գնացել է Թիֆլիս, և գործն իմ վրա է մնացել։ «Պեպո»-ն, որ խնդրել էի քեզնից, հենց Գորկու համար էր—ասել էր, որ գուցե իմ օգնությամբ թարգմանի, բայց դեռ վերջնական բան չի ասել այդ մասին։ Մեր ժողովածուն պիտի լինի մեկը մի ամբողջ սերիայի մեջ («Грузинский сборник», «Эстонский сборник», «Татарский сборник» այլն), գուցե առաջինը։ Այժմ ամենից առաջ պիտի գրեմ քեզ հերթական հարցի մասին։ Բանն այն է, որ քո գիրքը չունեմ, իմ անգիր հիշածս բաներից մի երկուսը թարգմանել եմ բառացի (ռուս պոետներին տալու համար), բայց դա շատ քիչ է և, որ գլխավորն է, բնականաբար ես պիտի հարցնեմ և քո կարծիքը, բացի այդ, պիտի խնդրեմ, որ այն ոտանավորները, որ կկամենայիր զետեղված տեսնել մեր ժողովածուի մեջ, մի կերպ հասցնես ինձ (ախր բացի գրքիցդ մի շարք բաներդ ցրված են թերթերում և շատ դժվար է գտնել, մանավանդ որ աշխատանք շատ ու շատ կա բարդված վզիս)։ Արդ բարի եղիր, սիրելի Ջուզեպպովիչ, ղրկելու մի շարք բաներ (եթե ուզում ես բառացի թարգմանությունը ինքդ կատարիր կամ հանձնիր մեկին fn հսկողությամբ անելու, եթե ոչ, ես կթարգմանեմ)։ Խնդրում եմ, որքան կարելի է շուտ անես այդ, վասնզի ստիպում են շուտով հանձնել պոետներին, որ ժամանակին նրանք էլ պատրաստեն թարգմանությունը։ Մեր ժողովածուն մեծ չի լինելու—ամենաշատը 400 երես, որի մեջ պիտի մտնի երկու հոդված—մեկը հայոց հարցի մասին, մյուսը հայոց գրականության տեսություն պիտի լինի Այսօր նամակ ստացա Կարենոյից, որ ձեր ժողովածուն գլուխ է գալիս։ Առանձնապես ուրախ եմ Բրյուսովի լավ վերաբերմունքի համար, միայն թե շատ չհիասթափվի լավ կլինի։ Մեր ժողովածուի