Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անի, որովհետև ներկա դեպքում պետք է հաշվի առնել մի քանի տեխնիկական պայմաններ, որոնց նա բոլորովին ծանոթ չէ։ Բայց Դուք գիտեք, իհարկե։

Հա՛, ասեմ, որ արդեն գոյություն ունեցող թարգմանությունները (որոնք հաջող են, իհարկե) մենք որոշել ենք ընդունել, ուստի քո բաներից Բայլմոնտի և այլ մի երկու թարգմանություն, որ կա «Армянская муза» գրքում, կլինեն։ Առաքելի գիրքը չունեմ, բայց եթե ճարվեց, կնայեմ, այնտեղից էլ կվերցնեմ հաջոդները։

Նամակս իմ սպասածից շատ ավելի երկար դուրս եկավ, թեև՝ շատ բան չասացի, որ ասելու էր։ Առայժմ այսքանը։

Ջերմ բարևներս Վերա Ստեփանովնային և մեր կաթողիկոս սիրելի Ստեփան Գրիգորիչին։

Ողջ լեր և շուտ պատասխանիր, բարևներով

Քո Վահան

Սուսաննան այսօր գնացել է ամառանոց ման գալու, եթե հոս լիներ բոլորիդ կբարևեր, ուստի ընդունեցեք իբր այդպես է։


121. Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ

(հատվածներ տարբեր նամակներից)

<1915,հունիս—հուլիս, Պետրոգրադ>

Ինչպե՞ս չեք ամաչում—Ջուզեպպովիչից ընտրություն կատարելը հանձնարարել եք Կարենին։ Նա... ինչ է հասկանում բանաստեղծությունից, առավել ևս թարգմանության համար։ Լավ կլիներ հենց ինքդ քեզ հանձնարարեիր[1]։

Հիմա այսպիսի հարց է ծագում—արդյոք լավ կլինի, եթե մեր ժողովածուի և ձեր ժողովածուի մեջ նույն բաները լինեն... և

  1. Հատվածը գրված է ռուսերեն։