Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չլինի լոկ—մենք դեռ աշակերտելու ենք, մենք դեռ հարթելու ենք ճանապարհ և երևի—որքան բաղձալի ժամ պիտի լինի դա—մեր հետնորդները կտեսնեն, հավատանք դրան, որ մեր գրականությունը թարգմանվում է մյուսներին հավասար ոչ թե բարեգործական կամ այլ նպատակով, այլ միայն նրա համար, որ նրանով հետաքրքրվում են, նրա մեջ հայտնվել են այնպիսի արժեքավոր գործեր, որ կարող են սնել և օտարներին։ Այժմ մենք միայն ուզում ենք ցույց տալ, որ մենք բոլորովին վայրենի չենք, որ մենք (Ստեփան Գրիգորիչ, ականջդ կանչի) չուվաշներից ու չերեմիսներից մի քիչ առաջ ենք անցել, որ մենք ընդունակ ենք եվրոպական գաղափարները ներընդունելու, որ մենք ընդունակ ենք ազգային իդեալներ մշակելու և ապրելու ժամանակակից մարդու մտորումներով ու ձգտումներով, որ մենք վերջապես դեռ մեռած չենք հոգեպես։ Ասելիքներ շատ կան, սիրելի Ջուզեպպովիչ, բայց բավ է, սա էլ սպասածիցս շատ դուրս եկավ։ Հա՛, խնդիրքս չմոռանաս և ոտանավորներ որքան շատ ղրկես, այնքան լավ, վասնզի ես վճռել եմ տալ ռուս պոետներին մեծ քանակությամբ, որ նրանք էլ ընտրելու հնար ունենան (կարող է լավ դուրս գալ թարգմանությամբ այն, ինչ հայերեն ավելի թույլ է թվում, և ընդհակառակը, և հետո դու իբր թարգմանիչ գիտես, որ մեկ բան հաջողվում է թարգմանել, մյուսը ոչ, ուստի լավ է շատ տալ, որ հաջողվածներ լինեն շատ, թե չէ մի երկու բան տաս, դրանցից էլ մի երկուսը անհաջող դուրս գա—տակը բան չի մնա. համաձայն չե՞ս, որ այս ճիշտ է)։

Մի խնդիր ևս՝ ինձ հարկավոր է «Армянские беллетристы» 1-ին և 2-րդ հատոր (ես ունեմ, բայց Մոսկով են գրքերս, իսկ ինձ այժմ շատ շտապ հարկավոր է), եթե մի կերպ ինձ հասցնես օգտվեմ և իսկույն ետ կուղարկեմ, երկար չեմ պահի, խնդրում եմ չմերժես։ Մանավանդ, որ 2-րդ հատորն անհնար է ճարել։ Սրբությամբ կպահեմ, մի վախենար, չեն կոչի ոչ մի դեպքում։

Կարենոն գնում է, որ քո բանաստեծություններիի ընտրությունը նրան եք հանձնել։ Անկեղծ ասած (իրար էր պիտի գրեմ այդ, ուզում ես ասա, մեկ է), ինձ թվում է Կարենոն չի կարող այդ անել (պրոզա լիներ բան չէի ասի, բայց ոտնավորի մեջ նա կոմպետետ չէ)։ Չեմ կարծում, որ նա լավ և հաջող ընտրություն