Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ված ժողովածուում3: Ուրեմն, մենք կուշանայինք և կտուժեինք։ Տեսնո՞ւմ եք ինչ է նշանակում արագությունն ու գրոհը։ Դրա համար էլ նրանք <Վեսելովսկիներ>4 են, որ կարողանում են ամեն ինչ ժամանակին անել։ նրանք ո՜ւր, մենք ուր։ Դա ի միջիայլոց. հիմա այգ գիրքն իմ առջև է, դրա համար էլ հիշեցի ու գրեցի դրա մասին։

Վահան

Ինչպե՞ս է ձեր առողջությունը։ Ներեցեք, որ գրում եմ թերթիկների վրա, ուրիշ թուղթ չկար։ Դուրսն արդեն բոլորովի՜ն լույս է։ Քնեցեք հանգիստ։

     123. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
    <1915, հուլիսի կեսեր, Պետրոգրադ>

Ես մի քանի տրիոլետ էի գրել Ձեզ համար, իմ սիրելի և լավ Նվարդ, բայց ուղղելու կարիք կա, ուստի չղրկեցի։ Ուզում էի, որ <<տրիոլետների մանյակ>> լինի դա, բայց ամեն անգամ երբ նըս- տում էի Ձեզ գրելու, միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր: Բայց վերջերս մի քանի անգամ հաստատ որոշել էի Ձեզ գրել և տա¬ րակուսանքի մեջ էի Ձեր հասցեի նկատմամբ։ Այս օրերս Լ. Քա- լանթարը եկավ Կովկաս, և ես խնդրեցի, որ նա, եթե Ձեզ տեսնի, ասե, որ գրեք Ձեր հասցեն... Ամառս մնացի այստեղ, թեև սիրտս շատ էր ուզում Կովկաս գայի և պետք է թաքուն ասեմ, որ չնայած մտքիս բոլոր առարկություններին, սիրտս շատ էր ուզում, որ կամավոր գնամ, բայց ոչ այնպես, այլ մտնեմ զինվորական դըպ- րոց և հետո այդպես գնամ, որովհետև այսպես ոչ մի միտք չկա։ Սակայն մեր մեջ ասեմ, որ դրա (այդ ցանկությանս աղբյուրը միայն հայրենիքի սիրուց չի բխում, այլ մի ուրիշ ավելի խոր զգացումից2։ Այս բոլորի մասին ոչ ոքին մի ասեք ոչինչ, խընդ- րում եմ... ... Իմ գործերի մասին ի՞նչ գրեմ։ Հալանթարին ու ինձ Գոր- կին հանձնել էր (երևի գիտեք այդ) հայկական ժողովածու կազ¬ մելու։ Քալանթարը գնաց, և այժմ ես պիտի անեմ այդ և շատ է

                        214