Ոտանավորներ և «Գիքոր»-ը
Խնդրում եմ սրա գիրքը հրամայես, որ անմիջապես ղրկվի ինձ գրա- խանութից վերադիր վճարով։ «Հորեղբորս հարսանիքը» «հերան» (ավելի լավ բան և հար¬ մար բան չգտա նրա պատկեր¬ ներում. ի՞նչ կասես)։ «Ազատության ոգին». <Բաշոն» ? (Եթե լավ հիշում ես և լավ բան դիտես, թարգմանի'ր և ղրկիր մինչև մի 16 երես բան (նույն հաշվով)։ ?
Եթե կամենաս, կարող եմ ուղարկել ավանս, միայն թե պիտի մի ամսվա ընթացքում, այսինքն ոչ ուշ քան օգոստոսի 15-ը, նյութերը ղրկես (դա ամենաուշն է)։ Ուրեմն պիտի թարգմանես 1) «ճակատագիր»—ը կամ, եթե միանգամայն անհաջող ես համարում, այլ բան մի 24 երես. 2) «Բաշոն». Կամ մի այլ լավ պատմվածք, կամ «Ազատության ճանապար¬ հին» գրքից, կամ I հատորից, կամ դու գիտես, միայն լավ և բնորոշ թե իրա, թե հայ կյանքի և գրական զարգացման տեսակետով։ Սա լինի մի 8 երես և ոչ ավել քան 16 երես։ Ընդամենը առայժմ 2 — 2/2թերթ (2000 տառ երեսը, թերթը 40,000 տառ)։ Եթե շուտ ուղարկես, նորից մի բան կվերցնես և նորից կարելի կլինի ավանս ստանալ։ Առայժմ ավանս կարող եմ ղրկել 50 ռուբլի։ Եթե համաձայն չես, խնդրեմ անմիջապես հեռագրիր' <не могу», որ ես ուրիշին հանձնեմ թարգմանությունը և մի ծուլանա գրախանութ պատվիրել, որ իսկույն ղրկեն Դեմիրճյանի և Միշոյի գիրքը («ճակատագիրը» «Նոր հոսանք»-ից արտատպած կամ գոնե <<Նոր հոսանք»-ի այդ №-ը)։ Առայժմ այսքանը, շատ գրելիք կա, բայց ժամանակ չկա> ներող եղիր և ընդունիր ամենաջերմ համբույրս։
Քո Վահան 219