Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ստացա, սիրելի Նվարդ, Ձեր լավ նամակն ու «Աշխատանք»՝– երկուսի համար էլ շատ շնորհակալ եմ:Եթե ուզենայի գրել այն, ինչ զբաղեցնում է այժմ ամբողջապես իմ միտքն ու հոգին—պիտի գրեյի մեր երկրից եկող վերջին լուրերի մասին ես չեմ կարող գրել այն, ինչ զգում եմ և մտածում, իսկ լուրեր դուք վելի գիտեք, ուստի ձեզնից պետք է սպասել, թեև չգիտեմ կա՞ այդեղ ավելի մխիթարական մի լուր և առհասարակ այնպիսի լուրեր ունե՞ք շատ շնորհակալ կլինեմ: Այստեղից լուրերն էլ ձեզ հայտնի կլինեն, ուստի այդ մասին ևս չարժե գրել:Վերջերս հավաս չկա մեր ժողովածուով զբաղվելու, բայց ուժ եմ գործ դնում ու քիչ-միչ աշխատում եմ: Այդ մասին կգրեմ ձեզ—գուցե շատ անհետաքըրքիր թվա ձեզ այդ, բայց ուրիշ բանի մասին չեմ կարող գրել այսօր, իսկ գրել ձեզ ուզում եմ և հարկավոր է, մանավանդ որ,ինչպես տեսնում եմ, դուք վճռել եք վերջերս նախքան ձեր նամակի պատասխանն ստանալը չգրել նոր նամակ (դա լավ չէ):

Մեր ժողովածուի2 մեջ պոեզիայի հատկացված է ընդամենը 50 երես (320-ից) :Իվան Ֆադեյիչից ընտրել եմ հետևյալ բաները.

1. «Փարվանա» (երևի նոր թարգմանություն անել կտանք և հավանական է, թարգմանե Բունինը, որին և ուղարկել է Գորկին արդեն իմ նրան հանձնած բառացի թարգմանությունները Թումանյանից, և այժմ Բունինը, եթե օգնության կարիք զգա, պիտի ինձ դիմե—սպասում եմ—տեսնենք ինչ կգրե): 2.«Աղավնու վանքը»: 3.«Պողոս-Պետրոս» (այս գրվածքը մեզանում շատ էլ չեն գնահատում, ես էլ, անկեղծ ասած, առաջ առանձին նշանակություն):