Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարի, այսինքն երբեք նրա հետ չի թափառել, այլ ճանաչել է, երբ նա արդեն Շալյապին է եղել]։

Ինքը՝ Գորկին, շատ ազնվական մարդ է և շատ սիրելի — այնքան սրտով ու պարզ, որ երևակայել չես կարող և միևնույն ժամանակ օտար և ոչ համակրելի մարդկանց նկատմամբ խիստ ու կծու: Ինձ երեկոներին պատմում էր և իր կյանքից, պատմեց մի քանի սրտաշարժ և գեղեցիկ էպիզոդ։ Մի օր էլ վեճ ունեցանք [անիծյալ հարցերի մասին, ըստ որում շոշափեցինք նաև Դոստոևսկուն (որին նա չի սիրում, իսկ ես սիրում եմ)։ Հետաքրքիր էր, բայց գրելը երկար կլինի և ժամանակ չունեմ]։

Ինձ գրել էին, որ «собрат по перу» Գ. Հայկունին լուրեր է տարածել, իբր ես Գորկու մոտ ինձ մարքսիստ եմ ցույց տալիս և կարճ ասած шантажирую его: Բանն այն է, որ երբ ես այստեղ Արտաշես Գաբրիելյանին և այլոց միամտաբար պատմեցի Գորկու ինձ հրավիրելը և այլն, այդ Հայկունին էլ եկել էր Պետրոգրադ և մի ուսանողի հետ գնացել Գորկու մոտ (որը չի էլ հիշում, որ այդպիսի դեպք եղել է. դրանից եզրակացրու, թե որքա՜ն խոր տպավորություն է գործել նրա վրա այդ «ուսանողական» դեպուտացիան), և իբր թե Գորկին պատմել է ինձ հանձնած ժողովածուի մասին ու ասել. [մի՞թե Տերյանը Ձեզ դեռ չի հրավիրել ժողովածուի խմբագրություն]...

Ուզում էի այն ժամանակ ասել Գորկուն, բայց այդ «ազգային» կեղտը չուզեցի նրա առաջ բանալ, ամաչեցի։ Բայց երբ ասին, որ Հայկունին այդպիսի լուրեր է տարածում, ես վերջին անգամ, երբ Գորկու մոտ էի, ասի այդ բոլորը, և նա մնաց շշմած։

[Ես չեմ բերի նրա գովասանական կարծիքները իմ մասին, թեև քո առաջ դա պարծենկոտություն չէր լինի։ Բայց նա ասաց նկատի ունենալով, որ Ձեզ հետ վերջին անգամը չենք աշխատում, ես նամակ կգրեմ թերթերին (հայկական), որպեսզի ցրեմ ամեն մի կասկած և վերջ տամ զրպարտության հնարավորությանը։ Ես հրաժարվեցի, բայց նա պնդեց և այդպես էլ համաձայնության չեկանք։ Հնարավոր է, որ ես համաձայնեմ։ Իմ չուզենալու պատճառը (որի մասին, իհարկե, նրան չասացի) այն է, որ դա կարծես թե ռեկլամ կլիներ ինձ համար, իսկ ես չեմ ուզում դա]...

Ես, ճիշտ է, համակրել եմ միշտ բանվորական գործին և հղած կուսակցությանց մեջ քաղաքական և տնտեսական