չեմ, և Մամիկոնյանը (կոմիտեի նախագահը) հանձնարարել էր ինձ ասել, որ «իմ գործին նայեմ», որ մարդիկ շատ կան և կարիք չկա մարդու։ Իհարկե, ես կարող էի իմ ռիսկով վեր կենալ գալ, բայց չէի ուզում գալ այդպես, որովհետև առանց որևէ հանձնարարույան գալ հանդիսատեսի դերում՝ շատ վատ կլիներ և տգեղ։ Այդպես կապված մնացի։ Մյուս կողմից էլ, իրավ, մտածեցի, թե որքա՜ն կարևոր կլինի իմ գործր և կարո՞ղ եմ արդյոք մի բան անել։ Անհնար է գրի առնել այս միջոցում իմ մտածածն ու զգացածը — դա շատ երկար կլիներ գրելը։ Ուստի լավ է թողնենք։
Ժողովածուն առաջ է գնում և շուտով պատրաստ կլինի։ Մոսկվայի ժողովածուի հետ համ աձա յնեցինք այնպես անել, որ նույն նյութերը չլինեն, և մերում պոեզիան շատ կրճատեցինք — ընդամենը երկու թերթ պիտի բռնե, իսկ Մոսկվայինը ամբողջապես նվիրված պիտի լինի պոեզիային։
Այնտեղ Պաոլոն է աշխատում գլխավորապես՝ թեև անունով կա խմբագրական մասնաժողով։ Թարգմանել են «Անուշ»-ը, «Աղավնու վանքն» ու «Աղջկա սիրտը», շատ լավ է թարգմանված, կարդացի— Վյաչեսլավ Իվանովն է թարգմանել Իվան Ֆագեյիչի գրվածների մեծ մասը։ Եվ նա շատ է հավանում Իվան Ֆադեյիչին։ Առհասարակ Մոսկվայի ժողովածուն հետաքրքրական կլինի և լավ։ Մերը ոչ, որովհետև հայոց պրոզան—Աստված գիտե, թե ինչ բան է։ Ափսո՜ս չէ մեր պոեզիան. բայց ի՞նչ արած, դարձյալ պետք է հրատարակել և պրոզան։
Մեր ժողովածուի մեջ պիտի մտնի «Պեպո»-ն, որ թարգմանել ենք ես ու Գորկին միասին, «Ցավագարը» և մի շարք այլ դրբվածներ։ «Գիքոր»-ը ինձնից անկախ պատճառով չհաջողվեց մտցընել:
Ինչևէ, տեսնենք ի՞նչ պիտի դուրս գա։ Մեր պրոզան սարսափելի կերպով պրիմիտիվ է, երբեմն մարդ շշմած է մնում, թե ինչպես են այնքան միամիտ և պարզամիտ մեր գրողները։ Բոլորը գրված է կիսագրագետ մարդկանց համար։ Ցավել պետք է, բայց, իհարկե, սիրել և աշխատել, որ առաջ գնա... Մի շաբաթ ապրեցի Գորկու մոտ ամառանոցում — շատ հետաքրքրական զրույցներ տեղի ունեցան— մի օր կգրեմ Ձեզ այդ մասին։ Պատմեցի նրան մեր գրողների և պոետների մասին, ի միջի այլոց Իվան Ֆադեյիչի մի քանի սովորությունների մասին — շատ ծիծաղեց։