Ա՜խ, սիրտ չկա գրելու, սիրելի Նվարդ, չի գրվում, թողնենք մի ուրիշ օրվա...
132. Ա. ՄԻՍԿԱՐՑԱՆԻՆ
Չգիտեմ ինչով բացատրել ձեր լռությունը, Անտենկա։ Վերջին նամակը (շատ երկար ընդմիջումից հետո) ստացա Ժելեգնովոդսկից և անմիջապես պատասխանեցի նրան, որպեսզի պատասխանն ստանայիք դեռևս Ժելեզնովոդսկում (գրել էիք, որ շուտով մեկնելու եք այնտեղից)։ Եվ ահա մինչև հիմա ձեզնից ոչ մի տող չունեմ։ Իսկ ժամանակ քիչ չի անցել։ Միոթե պետք է ենթադրեմ, որ նամակս չի հասել։ Ես գրել էի, հիշում եմ, այն հաշվով, որ նամակըս կհասնի նախքան ձեր մեկնելը։ Գուցե ավելի շո՞ւտ եք մեկնել։ Իսկ մի՞թե նամակը այնտեղից չէին ուղարկի ձեզ։ Ափսոս, եթե նամակս չի հասել, շատ ափսոս։ Բայց և այնպես, եթե անգամ չի հասել, դուք իզուր այսքան երկար չեք գրում ինձ։
Գուցե բոլորովի՞ն դադարել եք ինձ սիրելուց։ Ասենք, այդ ե՞րբ եք ինձ սիրել որ։ Համենայն դեպս մենք բարեկամներ ենք եղել կարծեմ, ճիշտ չէ՞։ Գուցե դա՞ էլ եք մոռացել։ Շատ տխրալի է, եթե այդպես է։ Դե, առայժմ, Անտենկա, առողջ ու հաջողակ լինեք բոլոր տեսակետներից, եթե նույնիսկ մոռացել եք նրան, որը ձեզ բարեկամ էր, և անունը
Հասցես՝ Պետ. Կ., Բ. պրոսպեկտ, տ, 20, բն. 10։
133. ՆՎ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Դրությունս այնքան անորոշ է, սիրելի Նվարդ, որ չգիտեմ ի՞նչ գրեմ։ Բանն այն է, որ մի քանի ժամանակ առաջ գրել էի Ձեզ, որ հավանորեն շուտով կգամ Կովկաս (այնտեղ մանրամասն