Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացատրել էի գալուս պատճառները, չգիտեմ, ստացա ՞ք այն նամակս, թե ոչ—գրել էի այս հասցեով՝ Анастасьевская 22, այժմ գրում եք նամակի վրա Вознесенская 18—ո՞ր հասցեով գրեմ Ձեզ, որ լավ լինի և հասնի. գուցե իմ նամակները, թեպետև ուշ-ուշ գրված, Դուք չե՞ք ստանում)։ Հա՛, ուրեմն այն էի ասում, որ դրությունս այնքան անորոշ է, որ չգիտեմ հիմի ի՞նչ գրեմ այդ մասին։ Հարցն, ինչպես գրել էի, զինվորագրության հետ է կապված։ Մինչև չպարզվի, ոչինչ չեմ կարող գրել — ինքս էլ չեմ իմանում ի՞նչ կլինի։

Ժողովածուն տպագրվում է արդեն և վերջերս ժամանակ չեմ ունենում տեղեկանալու ի՞նչ դրության է։ Մի քանի օր առաջ գնացել էի խմբագրատուն («Летопись»-ի, նոր ամսագիր է, որ մեր հրատարակիչն2 է հրատարակում և որում մերձավոր աշխատակից է Գորկին), բայց ժամանակ չկար երկար խոսելու։ Հրատարակիչն ասաց, որ ստացել է մի քանի թարգմանություններ (ռուս պոետներից— մեր ժողովածուի համար հատկապես նրանց հանձնված), ի թիվս որոց և. «Պողոս-Պետրոսն-ի թարգմանությունը Վյաչեսլավ Իվանովի, որ, նրա ասելով, լավ է։ Ես չկարողացա տեսնել, վասնզի մոտը չէր—պիտի տուն գնամ և կարդամ (մեր ժողովածուի նյութերը նա տանն է պահում), այն ժամանակ կգրեմ Զեզ։ «Գիքոր»-ը նույնպես կլինի մեր Պաոլոյի թարգմանությամբ։ «Լուսավորչի կանթեղը» Բшյլմոնտի մոտ է (նրան հատկապես տվել ենք նորից թարգմանելու մեր ժողովածուի համար, թեև մի թարգմանություն, ինչպես երևի գիտեք, կա, բայց այնքան լավ չէ)։ Ժողովածուից հավասս փախել է և ժամանակ էլ չունեմ առանձնապես զբաղվելու, թեև ամեն ինչ գրեթե պատրաստ է։ Ինձ ավելի կրհետաքրքրեր հայերեն մի ժողովածու հրատարակելը, քան քսան ռուսերենը։ Երբ մտածում եմ, որ այս տարի հայերեն մի կարգին գիրք լույս չի տեսել (և արդյոք միայն այս տարի), դա ինձ սարսափեցնում է... Մի՞թե չծաղկած մեռնելու է մեր գրականությունը,.. Վա՜յ մեզ, եթե այդպես է...

Եթե զինվոր չտարան, այս տարի երևի ամբողջապես (ձմեռը) կնվիրեմ... արաբերենին և եթե ազատվեցի դրանից, ազատ շունչ կքաշեմ և ժամանակ կունենամ գրական զբաղմունքի նվիրել ինձ։ Իսկ եթե զինվոր գնացի — այն ժամանակ, իհարկե, արդեն ուրիշ ծրագրներ պետք կլինի կազմել։ Տեսնենք ինչ կլինի։ Մի երկու հոդված եմ ուզում գրել (ռուսերեն) և հնար չի լինում