Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

135. ԲՐՅՈԻՍՈՎՆԵՐԻՆ

(հեռագիր)

<1916, 8 հունվարի, Երևան>

Նաիրական երկրից ջերմ ու սրտագին ողջունում ենք մեր թանկագին հյուր Վալերի Յակովլևիչին և քնքշորեն գլուխ խոնարհեցնում Իոաննա Մատվեևնայի առջև։

Վ. Տերյան, Պ. Մակինցյան


136. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1916, 21 մարտի, Պետերբուրգ

Սիրելի Կարեն

Երևի գիտես արդեն, որ եկել եմ Պետրեպոլիս: Վաղուց էր ուզում էի գրել քեզ ի տեղեկություն, բայց շատ էի զբաղված և հալ չկար գրելու, Ստեփան Գրիգորիչին ևս պիտի զեկուցում իմն գրեմ (նեղացած կլինի, բայց մեղավոր չեմ—վախենում էի ամեն ինչ գրեմ, վասն զի նամակս կարող է ուրիշի ձեռքն ընկնել կամ չհասնել)։ Ինչևէ։ Գալիս էլ շտապով էի, չկարողացա Մոսկով մնալ։ Պաոլոն կարդաց նամակդ, և ես վճռեցի գրել մի քանի տող, մանավանդ, որ պետք է վերջապես պարզել և «Գարուն»-ի հարցը։ Չգիտեմ ինչո՞ւ Պաոլոն շատ հոռի է «այդ նկատմամբ»։ Եթե դու ետ չես կանգնել մտքիցդ, գրիր մի հաստատ բան, տեսնենք, վերջապես հրատարակո՞ւմ ենք ալմանախը, թե ոչ։ Մենք մտադիր ենք այստեղ ևս փող փնտրել (վասնզի այժմ 1000 ռուբլով անգամ անհնար է մի շնորհքով ժողովածու հրատարակել — այն վաղ էր...)։ Հիմա եթե դու իրավ համաձայն ես՝ գրիր, որ պատրաստություն տեսնենք։ Այստեղ կան տպագրության հարմարություններ, հույս կա և քիչ փող ճարելու (կարծում եմ, գոնե մի 500 ռուբլի կկարողանանք ճարել այստեղ)։ Արդ, եթե միտքդ չես փոխել, շուտափույթ ու հրատապ տեղեկացրու, որպեսզի գործին ձեռք զարնենք— կարծում եմ՝ էլ սպասելու ոչ մի պատճառ ու հիմք չկա, թե չէ