Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

137. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1916, մարտ, Պետրոգրադ>

Սիրելի Ցել

Гром не грянет, мужик не перекрестится! Ես էլ, սիրելիս, գուցե երեսս չխաչակնքեի (այսինքն քեզ չգրեի), եթե չլիներ մի փոքրիկ գործ, որ առիթ է դառնում գրելուս։ Թեև, անկեղծ ասած, դու էլ ինձ երես չես տալիս (не балуешь) նամակներով, այնպես չէ՞։

Սակայն անցնենք նախ մեր այդ փոքրիկ գործին, որ դժբախտաբար կարևորություն է ստանում և ստիպում է Ձերդ Պայծառափայլությանը անհանգիստ անելու։ Ահա թե ինչ է այդ գործը։

Պետք է գնալ «Посреник» գրախանութ և ստանալ գրքերիս հաշիվը։ Բանն այն է, որ Թիֆլիսում ես ստացա գրքերիս հաշիվները, և պարզվեց, որ ընդամենը մնացել է 100 գիրք, որը վերցրեց «Գիր»-ը կանխիկ վճարելով գինը 30 % զեղչով։ Բացի այդ 100 գգրքից, միայն 100 օրինակ մնում է տպարանում և չգիտեմ որքան Բաքվում։ Արդ, ես ուզում եմ ստանալ Բաքվի հաշիվը։ Նրանց կառաջարկես վճարել նախ ծախված օրինակների հաշիվը, հետո կասես, որ եթե կկամենում են թող վերցնեն գրքիցս նույն պայմանով (այսինքն կանխիկ վճարով 30 տոկոս կամ 35 տոկոս զզեղչով) որքան որ իրանց հարկավոր է, իսկ մնացյալ գրքերը բարի եղիր տանել տունդ և պահել մոտդ։ Ես կարծում եմ, որ Գալստյանը կվերցնի այդ գրքերը նույն պայմանով (կանխիկ վճարելով, մանավանդ որ ես նրան մի 40 ռ. պարտք եմ), և ես կազատվեմ այդ գրքիցս:

«Գիր»-ը ասաց, որ այն 100 օրինակը, որ ինքը վերցրեց, կվերջացնի այս տարի, ուրեմն գրեթե հրատարակությունը վերջացած կլինի մյուս տարի։ Սակայն այս րոպեիս ինձ հետաքրքրողը ոչ թե երկրորդ հրատարակության հարցն է, այլ այն հարցը, թե արդյոք չե՞մ կարող Բաքվից մի քիչ փող ստանալ և հետո էլ մի քիչ Գալստյանից։ Ինձ թվում էր, որ Բաքվում կարող է ծախված լինել մի քանի տասնյակ գիրք-դա էլ բան է։ Բացի այդ, պետք է պարզել ու եթե Բաքու չի ծախվում—ուղարկել Թիֆլիս, ուր ավելի լավ է ծախվում գիրքը: Ուրեմն, սիրելի Ցել, բարի եղիր ու մի ծուլանար։ Թե որ միանգամայն անընդունակ զգաս քեզ այս գործի