Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրիր քո անելիքների մասին և այնպես արա, որ իրար չկորցնենք անցյալ տարվա պես։

Իմ հասցեն կմնա նույնը, բայց որպեսզի ոչ մի կասկած չլինի (եթե բան է, պատահեց, որ ամառվա ընթացքում փոխեմ բնակարանս — թեև դա հավանական չէ) գրիր (ո՛չ այժմ՝ այլ հետո, ամառը) Սուսանի հասցեով, եկեղեցական խորհրդի հասցեով (Heвский, Армянский церковный совет). Ողջ լեր։ Գրիր։

Քո Վահան

Եթե Մոսկովում նորույթներ կան՝ գրիր, աստ ոչ մի նորույթ և առհասարակ մունտառ է։

Ծատուրյանն ի՞նչ է ասում մեր ժողովածուի մասին։

Պաոլոն բացիկ է գրել Ռոստովից միայն — այժմ երևի Թիֆլիս կլինի:


143. Ի. ԲՐՅՈԻՍՈՎԱՅԻՆ

1916, 31 մայիսի, Պետրոգրագ

Մեծարգո Իոաննա Մատվեևնա

Ձեր նամակը շփոթեցրեց ինձ, որովհետև ես ինձ մեղավոր եմ զգում Ձեր և Վալերի Յակովլևիչի առաջ։ Սակայն ես «անմեղ մեղավոր եմ»։ Զեր մեկնելու օրը ես մտածեցի ներկայանալ Ձեզ, սակայն քանի որ իմ կինը ևս ցանկացավ գալ ինձ հետ, ապա իմ այցելությունը ես հետաձգեցի մինչ երեկո (կինս պաշտոնավարում է և աշխատանքից ազատվում ժամը 4-ից հետո միայն)։ Սակայն ես, «համենայն դեպս», զանգահարեցի «Սելեկտ» և հարցրի, թե ո՛ր ժամին են Բրյուսովները մտադիր մեկնել: Շվեյցարը Զեր ազգանունը չգիտեր և հարցրեց ինձ Զեր սենյակի համարը։ Չգիտեմ ինչու միտս մնացել էր 270 թիվը։ Տեղեկանալով, շվեյցարը ինձ պատասխանեց, որ Դուք «էսօր» չեք պատրաստվում մեկնելու։ Դրանից հետո ես այլևս չշտապեցի և չփութացրի կնոջս, որը այդ ժամանակ հանգստանում էր։ Իսկ երբ մենք եկանք «Սելեկտ», պարզվեց, որ 270-րդ համարում ինչ-որ անգլիացիներ են ապրում,որոնք չեն էլ մտածում «էսօր» մեկնելու և որ Զեր համարը ոչ թե