պոեզներով—ուզում էի կարգի բերել հին բաներս ու նորերը գրել: Շատ բան չարի, բայց էլի մի քիչ բան արի—դա էլ է փառք մեզ նման անիծվածների համար։
Մեր ժողովածուի համար գրում ես, որ խիստ են քննադատում։ Ես հանգիստ եմ, վասնզի այնքան հիմար չեմ, որ այս հասակում չիմանամ, թե հիմարությունն ու չարությունն «էս» աշխարհքում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը: Եվ թշվառ գավառն ամեն բան թամաշա ու ղալմաղալ է դարձնում։ Մարդիկ կարծում են, որ այդ փոքրիկ բանից է կախված աշխարհի, հայոց ազգի լինել չլինելը և դրա համար այդպիսի աղմուկ ու կռիվ են հանում ամեն բանի շուրջը։ Եվ, բացի այդ, ամեն մեկը կարծում է, որ միայն ինքն է, որ զտել է ճշմարտությունը և եթե ուրիշի ճշմարտությունը համապատասխան չէ դրա ճշմարտության — նա արդեն այդ ուրիշին ժխտում է լիովին։
Այդ հիմարներին ասա, որ նախ, այդ ժողովածուից չի կախված հայոց ազգի գոյությունը, երկրորդ, որ դա շտապ կազմվածդ այն էլ անմարդ մի երկրում կազմված բան է և բնավ претензия չունի հայոց գրականության լիակատար պատկերը տալու—այլ միայն նպատակ է ունեցել տալ որոշ նմուշներ, որքան կարելի է բնորոշ նմուշներ—ուրիշ ոշինչ։ Ախր մի ժողովածու, որքան և մեծ լինի նա, չի կարող պարունակել իր մեջ մի ամբողջ գրականությունդ որքան էլ դա փոքր ու թշվառ լինի (ինչպես մերը — «խոստովանինք ասիկա», ինչպես ասում է պոետ Թեքեյանը)։ Ես քեզ կարծեմ գրել էի, որ որոշ բաներ էլ բաց ենք թողել, աչքի առաջ ունենալով, որ նրանք մտնում են Մոսկվայի ժողովածուի մեջ՝ օրինակ, դրանով են պայմանավորված մեր՝ Իվ. Ֆադեյիչից արած ընտրությունները, թե չէ, իհարկե, նրանից և ուրիշ բաներ կմտնեին մեր ժողովածուի մեջ։ Եվ ամենագլխավորը նա է, որ ժողովածուի ծավալն առաջուց որոշված էր, սահմանված էին բանաստեղծության համար երկու տպագրական թերթ միայն, իսկ պրոզայի և հոդվածների համար՝ 18 թերթ—այժմ, ինչպես տեսնում ես, մենք 5—6 տպագրական թերթ ավել ենք տպել և էլի, իհարկե, թերի է։ Ասում եմ, որքան էլ թշվառ լինի մեր դրականությունը... էլի մի ժողովածու չի կարող ամբողջը իր մեջ առնել։
Բացի այդ, սկզբից իսկ ընդունված էր մի սկզբունք—տպել միայն ամբողջական երկեր և ոչ հատվածներ և դրա համար ոմանց
17 Վահան Տերյան, հատոր IV