թարի կողմից ևս ոչ մի անթույլատրելի բան չի արված։ Արված են ուղղումների ժամանակ չնչին կրճատումներ, որ ամեն մի խմբագրության թույլատրվում է անել։ «Մայրեր» թարգմանված է եղել «Матери», Բայց Գորկին միանգամայն իրավացի փոխել է «Мать), որովհետև ռուսերեն հոգնակին անհարմար է և չի գործածվում այդ դեպքերում։ Նրա «մոտտոն» () հանված է, որովհետև «Հայ գրողներ»-ի մեջ (որի խմբագիրներից մեկը Ահարոն- չանն է) նույնպես հենված է այդ «մոտտոն»—էպիգրաֆը։ Ինչ վերաբերվում է նրան չգիմելուն, դա սխալ է' նախ Հալանթարը ան¬ ձամբ նրա որդուց բանաւյոր համաձայնություն է ստացել թարգ¬ մանելու (դեռ շատ առաջ) և հետո, ինչպես մյուս գրողներին, նրան -ևս դիմված է եղել հրատարակիչների կողմից նրա որդու Վարդ- դեսի հասցեով, բայց գուցե նամակը չի հասել — չգիտեմ։ Համե- նայն դեպս նրա հասցեն ես եմ տվել և նույն հասցեով էլ գիրքը նրան այժմ ղրկված է եղել, այնպես, որ նա իզուր է ասում, թե «պատահմամբ» է կարդացել ժողովածուն—դա ֆասոնի համար է ասում և դա անբարեխղճություն է։ Գորկին այստեղ չէ—Ղրիմ Հ* Նրան կուղարկենք այդ նամակը,., Պատասխան տալու կամ չտա֊ չու մասին և պատասխանի որպիսության մասին վաղը կգնամ խոր- հըրդա կցելու հրատարակչի հետ և կորոշենք անելիքներս։ Հրա¬ տարակիչը, որը և կազմողներից մեկն է (ТИХОНОВ,), շատ զարմա¬ ցավ այդ նամակի առթիվ, երբ այսօր ցույց տվինք իրան։ Ինչևէ։ Ես, իհարկե, երբեք այդ գործը չէի բոնի, եթե Գորկին չլիներ խնդրողը և եթե անհարմար չլիներ նրան մերժելը—ես լավ գիտեի, թե ինչ մարդկանց հետ պիտի գործ ունենամ։ Այս գրածներս կա¬ րող ես Իվան Ֆադեյիչին կարդալ—թող հիանա իր «բարեկամի» սխրագործության վրա։ Եթե այդ նամ ակը թելադրված լիներ գրական նեղսրտությու¬ նից կամ թեթևամիտ ինքնահավանությունից—ես չէի վրդովվի։ Այստեղ պարզ երևում է չարամտությունը—նրա բաց նամակի աս¬ տառը չար կամքն է և դա է վրդովեցուցիչ ու վատ։ Հակառակ դեպքում դժվար է հավատալ, որ մի մարդ, որը չի բողոքել բազմա- թիվ թարգմանությունների դեմ և ի՜նչ թարգմանությունների (Կա¬ բա Գարվիշից սկսած, Խալաթովից ու Դավիդովներից սկսած մին¬ չև իր սեփական որդինJ5, հանկարծ բողոքում է մի թարգմանու¬ թյան դեմ, որը Գորկոլ ձեռքի տակից է անցել և որը մեղք է այդ- 264
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/264
Արտաքին տեսք