Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան չէր գրել։ Ես գրեցի իրան և հարցում արի այդ մասին տեսնենք ինչ պատասխան կտա։ Դա իրոք շատ կարևոր հարց է: Գուցե նա նամակով կարգադրե, կամ ճանապարհին էջմիածնից անցնելիս կարգադրե։ Տեսնենք։

Ուղարկում եմ նամակիս հետ այս քանի օրս ստացածս նյութերը և նամակները։ Դեռ ոչ ոքին պատասխան չեմ տվել—թե կուզես՝ դու տուր, կուզես՝ տե՛ս այդ նյութերը և շուտ ուղարկիր—ես կգրեմ։ Լավ կլիներ, եթե «Գարուն»-ի խմբագրության կնիք պատրաստել տայինք կամ բլանկներ, թե չէ նամակները անձնականի բնույթ կկրեն, որ ցանկալի չէ—այնպես չէ՞։ Գրիր այս մասին, եթե համաձայն ես՝ պատվիրեմ, թե չէ—դու ինքդ պատվիրիր այդտեղ և ղրկիր, եթե, իհարկե, համաձայն ես, որ դա կարևոր է։

Խմբագրություն «Գարուն» գրական (գեղարվեստական) և քննադատական ալմանախների։

Редакция литер.-критич. альманахов «Гарун».

Այսպե՞ս լինեն բլանկները կամ կնիքը, թե՞ այլ կերպ (գրիր՝ ի՞նչ կերպ)։

Գրիր ի՞նչ ես անում և ի՞նչ ես անելու։ Չմոռանաս Ժողովածուն (ձեր) հրատապ ուղարկելու ինձ—եթե հնարավոր է 2 կամ երեք օրինակ (пожалуйста,). За то ես ռեցենզիա կգրեմ։

Դեհ, ողջ լեր
քոնն Վահան


150. ԱՆՏԵՆԿԱ ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1916, 26 հունիսի

Սիրելի Անտյա

Ես ձեր նշած հասցեով նամակ գրեցի Ցարիցին, իսկ պատասխանը մինչև հիմա չեմ ստացել։ Ստացե՞լ եք արդյոք հիշյալ նամակս և որտե՞ղ եք դեգերում այժմ։ Հապա ինչո՞ւ Պիտեր չեք գալիս։ Լսել եմ, ձեր եղբայրը (Հովհաննիսյանը) այստեղ է, բայց նրան չեմ տեսել։ Գրեցեք ուրեմն։

Ողջույն ձերոնց բոլորին ինձնից և Սուսաննայից։

Ձեր Վահան