Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան հիմնավոր են հերքված, որ նույնիսկ նախկին քո կեղտոտ «Արև»-ը կանգ է առնում միայն բացթողումների վրա։ Որովհետև նա նույնպես հիմար ու անտեղյակ է, ինչպես և դու այս հարցում, որոնց վրա դու էլ կանգ ես առնում այնքան սրտառուչ համերաշխությամբ քո նախկին օրգանի հետ, որտեղ այնքան ստորաբար խաբված էիր։ Եվ այսպես, Ահարոնյանի այն մեղադրանքը, թե նրա երկը դարձված է պարականոն՝ ճիշտ չէ. որ նա իրավացի չէ, ես պնդում եմ կատեգորիկ և ընկերական դատ կպահանջեի, եթե կարծեի, որ իմ հայրենիքում կան մի քանի մարդ, որոնք վարակված չեն խաչագողական-տիրացուական կարգի դաշնակցական կուռքերի առաջ կեղծ-բարեպաշտական երկյուղածությամբ, եթե հուսայի, որ կան մի քանի մարդ, որոնք գաղափար ունեն գրականության և գրական սովորույթների մասին և չեն ենթադրում անհեթեթորեն, որ հեղինակը, ինչպես հարեմի սեփականատեր, ամբողջովին և միշտ իրավազոր է իր երկի նկատմամբ (նույնիսկ պետությունը այդ չի ընդունում և նորմաներ է սահմանել «հեղինակային» ամեն տեսակ կամակորությունները սանձելու համար)։ Ահա քեզ Ահարոնյանի դատողություններից մի նմուշ: Առաջին նամակում Ահարոնյանն ասում է, որ նրան չեն հարցրել, նրանից թույլտվություն չեն վերցրել։ Մենք պատասխանում ենք, որ թույլտվություն ունեինք նրա որդուց (որին նա ինքն էր լիազորել)։ Հիմա Ահարոնյան-որդին մեզ պատասխանում է, որ նա իրոք Քալանթարին թույլատրել է, բայց չգիտես ինչու ավելացնում է... «Բայց աղավաղելու իրավունք չեմ տվել»։ Ինչի՞ համար է սույն ֆրազը։ Չէ որ Ահարոնյան-որդու վկայությունը այստեղ կարևոր է լոկ նրա համար, որպեսզի ճշտենք՝ թույլտվություն ունեի՞նք, թե՞ ոչ—նա պատասխանում է (քանի որ դա վկաների ներկայությամբ էր)։ որ, այո, նա թույլատրել էր: Էլ ինչի՞ մասին է խոսքը։ Չէ՞ որ մնացածն արդեն բոլորովին կողմնակի հարց է։ Դու իբրև փաստաբան դատիր՝ ես իրավացի՞ եմ, թե՞ ոչ։ Ախր ո՞վ է ասել այդ ապուշին, թե մենք պատրաստվում ենք նրա երկերի ակադեմիական հրատարակությունը տալ։ Ճիշտ է, թերևս երբևէ այժմյան խոհարարական գրքերը ևս, ինչպես և խուլիգանական երգերի ժողովածուները, տպագրվեն ակադեմիական հրատարակությամբ, բայց մենք՝ չցանկացանք այդ ազնիվ աշխատանքը վերցնել մեզ վրա—Աստվա՜ծ ազատի։ Ըստ անհրաժեշտության նույնպիսի փոփոխություններ ենք