Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թույլ տվել և ուրիշ, օրինակ, Շիրվանզադեի, երկերում, սակայն չէ՞ որ նա չբողոքեց։ Իսկ մի՞թե ժողովածուում իմ բանաստեղծությունները թարգմանված են այնպես, ինչպես ես կուզենայի։ Բնավ ոչ։ Դեռ ավելին, մի բանաստեղծության մեջ ես ասում եմ. «Եվ գուցե Նա (Աստված) մեր վիշտն (ցավն) զգա»[1]։։ Բրյուսովը դա թարգմանել է այսպես՝ —и другой

Всю нашу боль почувствует, быть может.

Տեսեք, թե ի՜նչ մեծ դժբախտություն է պատահել—աշխարհը զրկվել է այդպիսի մեծ մտքից։ Թքած։ Եթե ես երբևէ գրեմ որևէ իրոք արժանի բան, չեմ վախենում—աշխարհը կիմանա, կհայտնաբերի։ Իսկ Ահարոնյանը ահա վախենում է։ Դրանում է նրա գծուծ ստորությունը։ Բայց նա այս ամբողջ պատմությունը սկսեց (այլ կերպ անբացատրելի է) կամ անսահման բթամիտ ինքնասիրահարվածությունից և տգիտությունից, կամ մեր գիրքը վարկաբեկելու ցանկությունից (գուցե նրա համար, որ հիմք ունի մեզ չսիրելու հին հիշողությամբ և այն պատճառով, որ իր հոդվածում Պավելը ուրիշների նման նրան խունկ չի ծխում)։ Եվ նրա զազրելի արարքի հաջողությունն ապահովված է ոչ միայն նրա համար, որ նրա հետևում կանգնած է անգրագետ, բութ ամբոխը (ավազակ «ազատարարների», որոնք յուրացրել են, ոչ միայն անհասկացողությունից և բթությունից, այլև լիակատար բարոյազրկությունից՝ «Հորիզոն»-ում և առհասարակ իրենց («կուսակցական» մամուլում գրվող ամեն ինչ պաշտպանելու սովորությունը), այլ նաև նրա համար, որ նա գիտի, թե մեզանում որքան շատ են քեզ նման հիմարները, որոնք փնտրում են ին-որ գերբնական, մարսյան վերերկրային ճշմարտություն ու արդարություն և ցանկանում են «մեծահոգաբար-արդարացի» լինել նույնիսկ այնտեղ, որտեղ նրանք պետք է որ արդարություն պահանջեին իրենց համար, այլ ոչ նրանց համար, ում ուզում են զարմացնել իրենց ճշմարտասիրության և անկողմնակալության գերփութաջանությամբ և որպես հետևանք դառնում են սրիկաների պաշտպան, հանցագործների թաքցնող։ Այսպիսի դերում ես ներկայանում ինձ քո այդ բացականչությամբ, սիրելի Ցիլ, և ներիր նախատինքիս համար, բայց ճշմարիտ,

  1. Չակերտների մեջ բերվածը գրված է հայերեն