Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ, բայց իսկական սոնետների են և ոչ այնպիսի սոնետներ, ինչպես, օրինակ, Վարդգես Սուրենյանի՝ Շեքսպիրից թարգմանած «սոնետը», որ հիշեցրեց ինձ այն ռուս պոետին, որը նորերս 40 տողից բաղկացած մի «սոնետ» էր գրել և ծաղրի առարկա դարձավ... Իհարկե Սուրենյանինը 40 տողանոց չէ, բայց համենայն դեպս և սոնետ չէ։ Ինչևէ։ Մնացյալը կարգադրից ինչպես հարմար կդատես և վայել իմ աստիճանին ու աթոռին և մանավանդ, մանավանդ... իմ գրբանին։

Գրիր նորույթներ: Եվ գրիր, թե ինչ ես կարծում ղրկածս նյութերի մասին և ինչպե՞ս կարգադրեցիր։ Էլի զինվորության հարց է բարձրացել և այժմ, երևի, կտանեն: Ի՞նչ պիտի անենք, չգիտեմ։ Առայժմ ողջ լեր և գրիր։ Կգրեմ նորից, այժմ շտապում եմ, որ այսօր փոստը գցեմ նամակս ու նյութերը։ Ջերմագին բարևս Վարյային և բալիկիդ։ Ողջույնս մեր բարի ծանոթներին։

Քո Վահան


160. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
1916, հոկտեմբերի 5—15, Պետրոգրադ

Շատ հուզիչ էր, սիրելի Նվարդ, քո անգնահատելի ուշադրության վերջին նշանը։ Այս նախադասությունը քիչ ծանր դուրս եկավ, բայց իսկ որ ինձ շատ սիրելի էր այդ նվերդ։ Երբ լրագրում կարդացի «Կայսեր» լույս տեսնելու հայտարարությունը, իսկույն և բնականաբար ուզեցի կարդալ այդ նորույթը։ Բայց մինչև գրե՜ս մինչև գա — հոգիդ էլ դուրս կգա... առհասարակ ուշացած բաները լավ չեն, իսկ արաբներն ասել են. «Նվերի լավը նրա շուտ լինելն է», այսինքն ժամանակին լինելն է։ Ես արդեն կարդացի Սուսաննայի հետ, կամ Շուշանիկի, ինչպես մենք ենք ասում, բայց նրա մասին («Կայսր»-ի) չեմ ուզում գրել—շատ կերկարի նամակս, ընդհանուր առմամբ լավ է և դուրեկան, կարդացվում է հեշտ ու հաճույքով, թեև պիես ասածդ չեմ սիրում կարդալ։ Մի քանի բաներ տարակուսանք են պատճառում, բայց թողնենք այդ—կխոսենք, երբ տեսնվենք։

Այո՛, սիրելիս. շատ հավանական է, որ շուտով գամ Կովկաս—