Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Գործ»-ը խնդրեմ ղրկես ինձ «Մշակ»-ի հասցեով—չմոռանաս։ Ափսոս, որ հեռագիրս չես ստացել ու չտեսնվեցինք իմ և Սուսաննի՝ Բաքվից անցնելիս։ Ետ գալիս ուզում էի ձեզ մոտ գալ՝ կառք չգտա։

Մա՛ն օլում, «տրիոլետներս» մի կերպ ղրկիր—չունեմ և հարկավոր են։ Միհրդատին տեսա այստեղ—լավ էր։ Պողոսը շուտով գալու է։ Կարենն այստեղ է։ Առայժմ այսքան։ Ողջ լեր։

Քո Վահան

Ողջույններս Վարինկային և բալիկիդ։ Այս նամակիս հետ մի նամակ էլ ուղարկում եմ Տ․ Հովհաննիսյանին հանձնելու—խնդրեմ նեղություն քաշես հանձնես։


166. Տ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

1916, 17 դեկտեմբերի, Թիֆլիս

Մեծարգո պարոն

Տիգրան Հովհաննիսյան

Ձեր հանձնարարությունը կատարեցի։ Ներկա եղա հանգուցյալ Ավ. Եզեկյանի հոգեհանգստին ու թաղմանը և ձեր ինձ մշտապես համակրելի ընկերության կողմից հայտնեցի հանգուցյալի ընտանիքին ցավակցությունս։

Նրա հիշատակի համար բացված հանգանակության մասին Ձեզ հայտնել է թաղման կարգադրիչ հանձնաժողովը, ուստի հարկ չկա կրկնելու այն։ Ի վերջո թույլ տվեք հայտնելու Ձեզ սրտագին շնորհակալությունս — Ձեր ինձ արած պատվի համար։

Ամենայն հարգանոք և ջերմ բարևներով

Ձեր Վահան Տերյան

Հասցես՝

«Մշակ»-ի խմբագրատուն