172. US. ԶՈՐՅԱՆԻՆ
<1917, 11 փետրվարի, Սուխումի>-
Սիրելի Ջորյան Խնդրեմ կարգադրեք, որ <Մշակ»-ն ուղարկվի ինձ հետև-- յալ հասցեով' Сухум, санатория Кошко, Вагану Териану. Բարևս Ղևոնդիոսին և մեր բոլոր բարեկամներին։
Ընդունեցեք ողջույնս։ Ձեր Վահան Տերյան.՛
173. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ <1917, 11 փետրվարի, Սուխումի>՜ Սիրելի Սարեն Գրում եմ Սուխումից, սանատորիայից։ Մեր գործին դեռ ձեռք- չեմ զարկել, որովհետև գրքեր չկան։ Երկօրս պիտի ստանամ։ Պո֊ ղոսը վերցրեց Չեխով և Դոստոևսկի, ես' Գորկի և Տոլստոյ։ Վճռե- ցինք սկսել (Տոլստոյի և Դոստոևսկու նկատմամբ) «Преступле- ние и наказаниея-ից և <Война и мир»֊ից, որովհետև եթե մանր դրվածքներից սկսենք, էլի նույն բանը կպատահի, ինչ Շնիցլերինն էր։ Պետք է սկսել խոշոր, աչքի ընկնող գործերից—դա միայն- կազդե մեր ընթերցողի վրա։ Իսկ եթե այդպես անենք, այդ երկու հեղինակից պետք է երկուական հատոր թարգմանվի (այդ երկու գրվածն էլ երկու հատոր կկազմեն), ոչ պակաս, այդ աչքի առաջ ունեցիր։ Ես կուզեի Մետերլինկ ևս վերցնել, բայց որտեղի՞ց ճա¬ րեմ նրա բնագիրը։ Խնդրեմ այդտեղ Գոթիեի գրախանութում հարց¬ նես, թե արդյոք կա՞ Մետերլինկի երկերի ժողովածուն և ի՞նչ ար¬ ժե։ Առայժմ պարապել լուրջ չեմ կարող—քիչ֊քիչ կանեմ գործս։ Դու ի՞նչ ես անում։ Եղանակն այստեղ իմ բախտից վատ է — անձ¬ րև, մինչև անգամ ձյուն։ Կմնամ այստեղ հավանորեն մինչև մայի¬ սի սկիզբը։ Գրիր այդտեղի նորույթներից։ Առայժմ այսքան։
Ողջ լեր Քո Վահան։
Հասցես' Сухум, санатория врача Кошко, Вагану Териану
307