Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

174. Մ. ՇԱՀԽԱԹՈԻՆՈԻՆ

             <1917 , 17 մարտի, Սոլխումի>

Սիրելի Գրետա Ձեր փոքրիկ նամակն ու սիրուն բացիկն ստացա։ Բացիկի վրա ՛նկարված աղջիկն իրոք քնքույշ է ու սիրուն, բայց նա ո՜ւր, Գրե֊ տան ո՜ւր.,, եթե ինձ հարցնեին, ես կասեի, որ Մարգոն բյուր և բյուր անգամ և' սիրուն է, և սիրելի։ Ահա մի շաբաթ է ուզում եմ գրել Ձեզ և չի հաջողվում։ Վերջին դեպքերն այնքան հուզիչ են, որ ոչ միայն գրել, այլ հանգիստ նստել չի կարողանում մարդ։ Ես իսկույն ուզում էի գնալ այստեղից, բայց ֆիզիկական հնար չը֊ կար։ Կարո՞ղ եք երևակայել, սիրելի Մարգո, թե որքան մեծ է իմ ցավը, որ այս զզվելի հիվանդության պատճառով ես մի այսպի- սի ժամանակ Պետեր բուրգ լինելու փոխարեն ընկած եմ այս ան֊ կյունում։ Մինչդեռ եթե լինեի այնտեղ, եթե ոչ մասնակից—գոնե ականատես կլինեի անցքերին։ Այժմ էլ ինձ Պետերբուրգ չի կա֊ րելի գնալ։ Ես ուզում եմ գոնե Թիֆլիս գնալ և մի քանի օրից այս֊ տեղից դուրս կգամ։ Ի՜նչ լավ կլիներ, եթե զատկին Դուք այնտեղ լինեիք։ Ես Ձեզ շատ կարոտել եմ։ Եթե գյուղ գնալու լինեմ, ան֊ պատճառ Ախալցխայով կերթամ2, բայց դեռ չգիտեմ Թիֆլիս բը֊ ժիշկներն ի՞նչ պիտի ասեն ինձ։ Առայժմ գիտեմ միայն, որ գնում եմ մի քանի օրից Թիֆլիս։ Այնպես որ եթե կամենաք գրել ինձ, պիտի գրեք Թիֆլիս հետևյալ հասցեով Редакция газети «Мшак», Вагану Териану. Դուք հարցրել էիք' ի՞նչ է նշանակում <սնորակ» բառը Զեզ ուղարկածս ոտանավորի մեջ3—չգիտեմ ե՞ս եմ սխալ գրել, թե՞ Դուք եք սխալ կարդացել, պետք է կարդալ սե- վորակ: Ես հույս ունիմ, որ մենք շուտով կտեսնվենք։ Վերջաց֊ նում եմ նամակս և խնդրում եմ չնեղանաք, որ այսպիսի անշնորհք նամակ եմ ուղարկում Ձեզ նման մի շնորհալի և անուշ օրիորդի, և չմոռանաք։

                  Ձեր Վահան Տերյան