Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

78. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1917, 30 մարտի, Սուխումի>

Սիրելի Ցել

Անշնորհք բացիկդ ստացա, բայց բան չհասկացա։ Ինչո՞ւ ես է «Գործ»-ից հեռացել, գրի՜ր, դա շատ կարևոր է և հետաքրքրական։ Գուցե ինձ է՞լ պետք է հեռանալ։ Մի ծուլանա, գրի՜ր խնդրեմ։ Առողջությունս ավելի լավ է, բայց դեռ էլի պիտի բժշկվեմ։ Այս օրերս կգնամ Թիֆլիս։ Այնտեղից էլ գուցե գնամ գյուղ։ Հեղաշրջումն ինձ շշմեցրել է—ես էլ քեզ նման գազեթ կարդում եմ օր ու գիշեր, և սիրտս ճաքում է, որ ոչինչ չեմ կարող անել, ոչ ուր չեմ կարող գնալ։ Ստացե՞լ ես փակ նամակս, որ մի շաբաթ կա ուղարկել եմ քեզ։ Գրիր, սիրելիս։ Ողջ լեր և ողջունիր Վարյային։ Գրիր Թիֆլիս «Մշակ»-ի հասցեով։

Քո Վահան

Հապա ինչպե՞ս է նիվթականդ, գոնե պրակտիկա ունե՞ս, թե՞ էլի նեղն ես։


179. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1917, 10 մայիսի, Ախալքալաք

Սիրելի Կարեն

Քեզ մի նամակ եմ գրել և ոչ մի պատասխան չեմ ստանում, չգիտեմ ինչով պետք է բացատրել այդ: Մինչև այժմ չգիտեմ՝ մտադի՞ր ես մեր պայմանը կատարելու, թե՞ ոչ։ Գրել եմ քեզ «Война и мир»- և Գորկու թարգմանությունների մասին, խնդրել եմ Դերենիկին ուղարկել ավանս և հանձնել իմ թարգմանությունները, մինչդեռ դու լուռ ես որպես քար։ Թարգմանությանը գործն առաջ է գնում, բայց ես այժմ արդեն հավաստի չեմ, որ ամոթով չեմ մնա այդ մարդկանց առաջ, որոնց հանձնել եմ թարգմանությունները մեր պայմանի համաձայն։

Ինչպես քեզ գրել էի, «Война и мир» թարգմանությունը