բաժանել եմ չորս հոգու մեջ՝ իմ, Դերենիկի, Խոնդկարյանի և Զորյանի։ Ես արդեն մի 100 երես թարգմանել եմ, Զորյանը նույնպես, Արշամից ու Դերենիկից դեռ տեղեկություն չունեմ։
Հիմար գրություն է ստեղծվել — չգիտեմ ինչ անել։ Խնդրեմ նամակս ստանաս թե չէ, անմիջապես պատասխանես, որ ես ապահով լինեմ։ Պողոսը մեր գյուղը պիտի գար՝ դեռ չի եկել—կարծեմ նա էլ քեզնից լուր չունի։ Ուր ես կորել դու, անզգամ և անամոթ։ Գուցե հասցեդ փոխել ես։ Գրիր անմիջապես։
Մի ամսից դուրս եմ գալու դպա Պետրեբոլ։ Առայժմ ցը։
Այս օրերս Պողոսն էլ այստեղ կլինի։
(Ցանկալի է, որ գրես պատվիրյալ նամակ (заказное).
180. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Սիրելի Կարեն
Դերենիկին ավանս ուղարկելու մասին գրեցին և մոռացա գրել քեզ նրա հասցեն, որ այս է՝ Бебутовская ул., Анановское женское училище, Деренику Демирчяну. «Война и мир» թարգմանում են I հատոր—ես, II հատոր—Զորյանը, III հատոր—Դերենիկը, IV հատոր—Խոնդկարյանը (Արշամ)։ Բոլորին 3½ ամիս Ժամանակ եմ տվել թարգմանելով։
181. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Վերջապես ստացա նամակդ, որից տեսնում եմ, որ Թիֆլիսից իմ ու Պողոսի միասին գրած նամակը չես ստացել և երևի դրա համար կարծում ես, որ գրածներս «իմ ծրագիրն է», մինչդեռ դա թե