այնտեղ է, նա քեզ կօգնի և ամեն ինչ կանի։ Բայց և այնպես, ինձ հեռագրիր ճանապարհից, հենց որ դրա հնարավորությունն ունենաս: Շատ եմ անհանգստանում, այդ հիշիր: Այժմ այստեղ են գտնվում Սարգիսը, Քսենյան, Պավելը, Արտաշեսը։ Ես մտածում եմ գնալ որևէ տեղ հարավ՝ հանգստանալու և մի քիչ սնվելու, բայց կսպասեմ քեզ կամ քո նամակին։ Եթե գաս, միասին կգնանք։ Ես շատ հուսով եմ, որ գեթ այս անգամ նամակս կհասնի քեզ և քեզնից մի լուր կստանամ։ Բայց, իհարկե, ես կուզենայի, որ դու գայիր և, եթե հնարավոր է, շուտով, շուտով։ Սիրելի մանկիկս, ի՞նչ ես անում և ինչպե՞ս ես ապրում։ Վաղուց զգում եմ, որ վատ... Բայց չեմ ուզում այդ մասին գրել և մտածել — երբեմն ուղղակի սարսափելի է մտածելը։ Տա աստված, որ ամեն բան բարեհաջող լինի։ Սպասում եմ։ Դե առայժմ, լավագույն ցանկություններ, մանկիկս։ Պինդ համբուրում եմ քեզ։
Ողջույնս ձերոնց բոլորին։
201. ԱԼ. ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻՆ
(հատված)
Օրհնյալ լինես, Հոկտեմբեր, որ այսքան ոգևորություն ես ներշնչում անգամ ինձ նման անդամալույծներին...
202. ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ
(հատված)
Ես ինձ լուսավոր ու ջինջ եմ զգում, ինչպես հավանորեն իրենց զգում էին առաջին քրիստոնյաները։