Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆԹՎԱԿԻՐ ՆԱՄԱԿՆԵՐ



1. Հ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Թումանյան

Ուղարկում եմ այս երկու բանաստեղծությունը և Բոդլերի արձակ բանաստեղծություններից թարգմանություններս։ Խոնարհաբար խնդրում եմ ուղարկեք 25 ռուբլի և այս գրվածները զետեղեք «Հորիզոն»-ում, եթե, իհարկե, հարմար կգտնեք։

Ընդունեցեք ջերմ բարևս։

Ձեր Վահան Տերյան


2. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

Անտենկա

Այսօր ձեզ նամակ ուղարկեցի։ Ուղարկում եմ «Баку» թերթի այս կտրոնները, որովհետև շատ անգամ հետաքրքրվել եք իմ գրվածքներով։ Այս անում եմ, իհարկե, ոչ նրա համար, որ իմ մասին չափից ավելի լավ կարծիք կազմեք, այլ բացառապես նրա համար, որ, կարծում եմ, սա ձեզ համար հետաքրքիր կլինի, քանի որ դա գրված է իմ մասին, իսկ ես, ենթադրում եմ, ձեզ համար ուշադրության անարժան մարդ չեմ։ Ճիշտ չէ՞։ Անձնապես ինձ, օրինակ, շատ հետաքրքիր կլիներ որևէ բան կարդալ իմ բարեկամներից որևէ մեկի մասին, և ահա, ղեկավարվելով հենց այս