այսպես չվարվեի, այսինքն թաքցնեի զգացողություններս, ապա չէ՞ որ չէի ոչնչացնի այդ զգացմունքները, այլ սոսկ կթաքցնեի։ Այլ կերպ ասած, կկեղծեի։ Իսկ այդ ինչո՞ւ պիտի կեղծեմ, այսինքն անեմ այն, ինչ ինձ դուր չի գալիս, ասեմ, որ դա ինձ դուր է գալիս, դա լավ է, այն ժամանակ, երբ հոգումս բոլորովին այլ զգացմունք է, այլ ցանկություն։ Հիշո՞ւմ եք, երբ առաջին անգամ համբուրվեցինք «Սվետ»-ում։ Ես պատրաստվում էի գնալ, բայց ինձ մի բան ետ էր պահում։ Դուք ինձ հարցրիք, ի՞նչ էի մտածում հենց նոր, երբ վճռել էի միջանցք դուրս գալ։ Ես ասացի, որ ուզում էի ձեզ համբուրել։ Պարզվեց, որ դուք էլ այդպիսի միտք ու ցանկություն ունեիք։ Պատկերացրեք, որ ձեզ չասեի ու գնայի։ Չէ՞ որ փաստը չէր ոչնչանա։ Փաստը կմնար փաստ՝ ես ուզում էի ձեզ համբուրել, դուք էլ ինձ։ Հիմա ի՞նչն է ավելի վատ. այն, որ դա պատահե՞ց թե եթե մենք թաքցնեինք ու բաժանվեինք։ Չէ՞ որ հոգիներիս մեջ- այդ կար։ Եվ, գուցե, մեզանից յուրաքանչյուրը մտքում կասեր ինչ վատն եմ, իմ մեջ այդպիսի «վատ» ցանկություններ են առաջանում։ Իսկ եթե մենք սովորական երեսպաշտ-քաղքենիներ ենք կմոռանայինք այդ մասին և առիթի դեպքում ուրիշներին կմեղադրեինք, եթե դա պատահեր նրանց հետ։ Իսկ ըստ էության ախր այստեղ ի՞նչ մի առանձին բան կա, մտածեցեք։ Իսկ ինչո՞ւ չհամբուրվեն, եթե այդքան ուզում են։ Բայց վանենք տրամաբանությունը, որովհետև ամենից հավանական է, որ աշխարհն ստեղծվեր է առանց տրամաբանության և չի ղեկավարվում տրամաբանությամբ։ Այս վերջինը ստեղծել են մարդիկ, որովհետև դա նրանց՝ պետք էր։ Թե չէ, ախր կստացվեր, որ «արարչության պսակն է», բայց ոչնչով չի տարբերվում ծառից, ծաղկից, կենդանուց. «աննպատակ» գալիս է և աննպատակ մեռնում։ Այստեղ միայն մի բան են մոռանում, երբ խոսում են «կյանքի նպատակի» մասին։ Չէ՞ որ կյանքն ինքը նպատակ է: Եվ մարդու ամեն մի արարքը պետք է նպատակ լինի, որովհետև դա կյանքի դրսևորումն է, դա ինքը կյանքն է։ Եթե, իհարկե, դա իսկական կյանքի դրսևորումն է, այսինքն՝ իսկական մտքերի ու ցանկությունների, այլ ոչ թե դրանց կեղծումը, ինչպես այդ պահանջում են բարոյականությունը, իրավունքը և այլն, և այլն։ Ահա թե ինչու չեմ ուզում տրամաբանություն որոնել, այլ գոհանում եմ փաստի գիտակցումով։ Եվ գիտեմ, եթե տրամաբանություն փնտրեի, չէի գտնի, իսկ ծայրահեղ
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/341
Արտաքին տեսք