Այս էջը հաստատված է
դեպքում կհորինեի այդ տրամաբանությունը, ինչպես մարդիկ հնարում, հորինում են ամեն մի տրամաբանություն:Մենք մանրամասն կխոսենք ձեզ հետ ամեն ինչի մասին, Անտենկա, երբ տեսնվենք։
4. Պ. ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ
(հատված)
<1914, սեպտեմբեր—հսկտեմբեր, Պետերբուրգ>
...Միայն Թումանյանին կուզեի համոզել, որ չհամարե, թե նրա թշնամիների հետ «միանում եմ», որ դա կապ չունի իմ դեպի նա ունեցած հարգանքի և սիրո հետ։ Կարծում եմ, որ նա ընդունակ է հասկանալու և տարբերելու մեզ և исконный «մշակականներին»։ Իսկ դո՞ւ ինչ կասես։
5. Կ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ[1]
Սիրելի Կարպ Բորիսովիչ
Ես մեռնում եմ և եթե Ձեր մեջ մարդասիրության գեթ մի կաթիլ կա, խղճացեք և համաձայնեցեք այս գիշեր խմել։
Ձեր ամենաիանարհ Վահան
6. Կ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ[2]
Ձանձրույթը հոգիս մաշել է։ Կսպասեմ, իսկ եթե չգաք՝ կկախվեմ։ Թող այդպես էլ հաղորդի իմ հավատարմատար Պաոլո Մակինցյանը։
Իսկականի վրա...
Վահան I