Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հավելված



1. ՆԱՇՈ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ-ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

1903, 7 ապրիլի, Մոսկվա

Սիրելի Նաշո

Ես ողջ և առողջ եմ և ցանկանում եմ ձեր բոլորիդ առողջությունը։ Այժմ երկար նամակ չեմ կարող գրել։ Մի քանի ժամանակից հետո ավելի ընդարձակ նամակ կգրեմ։ արևներ Եղիշին։ Սպասում եմ նամակներիդ։ Հեղոյին էլ հետո կգրեմ նամակ։ Այժմ չեմ կարող։

Քո Վահան


2. ՏՈՄՍԱԿՆԵՐ ՄԱՐԹԱՅԻՆ

(Թվագրված են Անթառամ Միսկարյանի ձեռքով՝ 1912 թվական)

[1]

Այն, ինչ որ չտվեցի Ձեզ կարդալու, բոլորովին անհետաքրքիր բան է, և կարող եմ տալ։ Դուք սխալվել եք, դա ես արեցի չգիտեմ ինչու, միանգամ այն անմտորեն։

[2]

Երբեմն ինձ համար ցավալի է, որ Դուք կամ շատ վատ եք ճանաչում ինձ, կամ չեք հասկանում։ Չէ՞ որ Ձեզ գրել եմ, որ գիրքը բռնել էի մեքենայաբար, առանց իմաստի։

(Թղթի մյուս երեսին)։ Ես ձանձրույթից մեռնում եմ, ես սատկում եմ։ Տեսնո՞ւմ եք, երբեմն ես էլ անկեղծ եմ։ Ես խելագարվում եմ ձանձրույթից: