Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. ԶԻԿՈԻՑԱԳԻՐ

ԹՈԻՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Թուրքահայաստանի ճակատագրի հարցը եղել է հայ կյանքի ամենասուր, ամենածանր, ամենացավոտ հարցը։ Արդեն շատ տասնյակ տարիներ ոչ միայն հայ ինտելիգենցիայի, այլև բանվորական ու գյուղացիական դեմոկրատիայի ամենալայն մասսաների բոլոր մտքերն ու ամբողջ ուշադրությունը պինդ գամված են եղել հայկական կյանքի այդ «անիծյալ հարցին»։

Թուրքիայի հայերի անողոք ու դաժան, սիստեմի վերածված, պարբերական բնաջնջումը, մեթոդիկ կերպով կրկնվող արյունառությունը, որը այս կամ այն պատրվակով կիրառում էին մեծ ու փոքր սուլթանները՝ հանրահայտ փաստ է։

Հայկական կյանքի այդ դաժան, արյունալի «կենցաղային երևույթը» հայերի, և հատկապես կովկասահայերի, մեջ, որոնք թուրքահայերից բաժանված են լոկ արհեստական պետական սահմաններով, պահպանում էր մշտական տագնապի մթնոլորտը, սերտորեն շաղկապելով «միասնական ազգային ճակատի» շարքերը, ուժգնորեն ներշնչելով և լայնորեն տարածելով բոլոր դասակարգերի սերտ միասնության, համախմբման գաղափարը՝ հանուն, ազգի ֆիզիկական գոյության պաշտպանման և սքողելով, մթագնելով, թուլացնելով ազգի ներսում դասակարգային պայքարի և տարբեր ազգերի պատկանող պրոլետարների համերաշխության գաղափարների ազդեցությունը։

Թուրքիայում հայկական կոտորածների լուրերը մշտապես հուզում էին ոչ միայն հայերին, այլև այսպես կոչված (Եվրոպայի հասարակական կարծիքը», որին շարունակ և միանման ջանասիրությամբ կոչ էին անում ինչպես պահպանողական-կղերական, այնպես էլ լիբերալ-բուրժուական և ազգայնական մանրբուրժուական կուսակցությունների ներկայացուցիչները։ Հասկանալի է, որ այդ «եվրոպական հասարակությունը» Հայաստանից ստացվող ամենացնցող լուրերին կարող էր արձագանքել լոկ դատարկահընչուն կարեկցական խոսքերի առատ հեղեղով, գլադստօնների բոցաշունչ-հանդիսավոր ճառերի վիժումներով կամ Հայաստան ուղարկելով մի որոշ քանակությամբ փող, որ հանգանակում էին բուրժուական միջավայրի՝ պարապությունից ձանձրացող բարեգործ

23 Վ. Տերյան, հատ. IV