Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիկնայք և նրանց քրիստոնեաբար առաքինի, պացիֆիստորեն քաղցրավուն բարեհոգի կուշտ ամուսինները։ Միաժամանակ այդ նույն բուրժուական հասարակության աչալուրջ գործակատարներն էլ, նրա գաղութային շահերի պաշտպաններն ու պահապանները՝ հանձինս իմպերիալիստ-դիվանագետների, սուլթանին «բարեկամական միջնորդություններ» էին անում, իբր՝ հանուն Արևելքում քրիստոնյաների «արդարացի» շահերի պաշտպանման (երբ խոսքը արևելյան դեսպոտիզմի միանգամայն անմեղ զոհերի կյանքի հասարակ պաշտպանության մասին էր): Իմպերիալիստական դիվանագիտությունը նրբանկատությամբ խուսափում էր «հայեր», «Հայաստան» բառերից, որպեսզի չհարոլցեր խալիֆների զայրույթը հարցը չափազանց անկեղծ դնելով ազգային-քաղաքական հողի վրա։ Այդ բոլոր «բարեկամական միջնորդությունները», որոնց բուրժուական (կղերական և մանր) միջավայրից ելած հայ պոլիտիկանները հսկայական նշանակություն էին տալիս և որոնց հետ մեծ հույսեր էին կապում, վերջանում էին, ինչպես և պետք էր սպասել, նրանով, որ «միջամտած» տերությունը ստանում էր այս կամ այն եկամտավոր կոնցեսիան կամ կապիտուլյացիան, դրանով գրգռելով իր մրցակիցների ու հարևանների ագահ ախորժակը։ Կղերական, բուրժուական և մանրբուրժուական բանակի հայ հայրենասերներին ուրիշ բան չէր մնում, բայց եթե սպասել մի նոր «դեպքի» (կարդա՝ նոր սպանդի), որպեսզի նորից մաշեն եվրոպական գիշատիչների շեմքերը, գիշատիչներ, որոնց ջրաղացին ջուր էին լըց- նում այդ բոլոր դեպքերն ու առիթները։ «Թուրքական ժառանգությունը» կռվախնձոր էր բոլոր երկրների իմպերիալիստների համար։

Եվ հայերը, որոնք իրենց հարազատ երկրում, Հայաստանում, դեռևս 17֊րդ դարում կազմում էին ամբողջ ազգաբնակչության 98%, ունենալով 2% մուսուլման ազգաբնակչություն, 1914 թվին արդեն կազմեցին Հայաստանի ամբողջ ազգաբնակչության միայն 42 %, մնացած 58 % հույներ էին, քրդեր, եզիդներ, ղզլբաշներ և թուրքեր, ըստ որում, ամբողջ մուսուլման ազգաբնակչությունը կազմում էր Հայաստանի ազգաբնակչության 38%։ Բայց և այնպես, պատ երազվի սկսվելուց առաջ հայերը կազմում էին Հայաստանի ազգաբնակչության ամենամեծ թիվը ունեցող ազգային խումբը։ Ընդսմին պետք է նկատի առնել նաև այն հանգամանքը,