1
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի»
2
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ բովանդակության և փոստային կնիքի: 1. «БАКУ» թերթում Տերյանի մասին տպագրվել էր երկու հոդված:
Ա) М. Манучарян—«Ваган Терян», 1910, № 287 (18 декабря).
Բ) «Лирика русских армян». Лекция О. Качазнуни в литературно-художественном кружке, 1910, № 291 (23 декабря).
2. Ակնարկ Քաջազնունու դաշնակցական լինելու մասին:
3. Իսահակ Ժամհարյան — մոսկովաբնակ հայ հարուստ:
4. Տարասյան — Թորոսյան — մոսկովաբնակ հայ հարուստ:
5. Խոսքը բանաստեղծությունների նոր ժողովածուի մասին է, որ հրատարակվեց 1912 թվականին։
6. Խոսքը «Գարուն» ալմանախի 3-րդ գրքի մասին է, ուր Բ. Իշխանյանը հոդված չունի, ուրեմն խմբադրությունը մերժել է:
7. «Հորիզոն», 1911, № 3 (6 հունվարի)։
8. Կարծում ենք խոսքը «Հին կռիվյը» պոեմի մասին է:
3
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:
1, 2 Խոսքը ամուսնության մասին է:
4
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըսա փոստային կնիքի։
Այդտեղ՝ Բաքու։
5
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Նամակի վերջում Սուսաննան գրել է. «Սիրելի մայրիկ, ես էլ բարևում և պինդ համբուրում եմ քեզ։ Լավ ենք տեղավորվել։ Վահանն ինձ շատ է սիրում, ես էլ նրան»:
Ալեքսանդրա Նազարովնա Պախալովա։
6
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Մամուլում հայտնվել է այնպիսի կարծիք, թե նյութական ծանր պայմաններում