Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտնվող Տերյանին զոքանչը ուղարկել է նշանադրության մատանի։ 1960 թվականի փետրվարի 27-ի նամակում (ուղղված եղբորորդուն) Սուսաննայի քույրը (Եվգենյա Վոսկրեսենսկայա), խոսելով այդ մասին, գրել է. «Դա ոչ թե նշանադրության մատանի էր, որը որպես թե Տերյանը լի կարողացել գտնել իր միջոցներով, այլ ուղղակի նվեր»: 2, 3, 4 Մարտին, Նազար, Ալեքսանդր— Ալեքսանդրա Պախալովայի որդիները (Սուսաննա Տերյանի եղբայրները:)

5, 6 Ռուբեն, Արմիկ — Ալեքսանդրա Պախալովայի թոռները։

7

Տպագրվում է ըստ է Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

1 Որքան հայտնի է, Տերյանը Ռիգայի ծովափ չի գնացել։

8

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, նամակներ» գրքի:

1 Բնագրում ամսաթիվը չի նշված, և նամակը մտել էր «անթվակիր նամակներիդ բաժինը։ Ես թվագրում եմ նամակը, ելնելով № 27 նամակի բովանդակությունից, որտեղ Տերյանը հայտնում է իր ամուսնության մասին, որի առիթով, ըստ երևույթին, շնորհավորանք է ստացել Անթառամ Միսկարյանից։ Դրանից հետո էլ գրված է տվյալ նամակը։

9

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ բովանդակության և փոստային կնիքի։

Բացիկի վերևը Սուսաննան ռուսերեն գրել է. «Հարգելի Վարյա և Ցոլակ։ Շնորհավորում եմ ձեր զատիկը, ինչպե՞ս եք։ Վանիկը պատրաստվում է հյուր գնալ ինչ-որ օրիորդի մոտ, այդպիսի ծանոթ օրիորդներ նա վերջին ժամանակներս շատ ունի։ Ես էլ եմ ուզում ծանոթություններ ստեղծել: Ձեզ ամենայն բարիք»։

1 Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրիվատ դոցենտ։

2 «Գարուն» ալմանախի 3-րդ գրքի հրատարակության մասին «Կոչ»-ը։

10

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, նամակներ» գրքի:

Հրապարակվում է ըստ Անթառամ Միսկարյանի արտագրած օրինակի, նրա կրճատումներով։

1 Իրոք, Անթառամ Միսկարյանն ամուսնացել է Վ. Մորոզովի հետ, բայց