37
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Արամ Վրույրի ֆոնդ)։
1 «Ուսանողական հայրենակցություն» — Մոսկվայի Հայ ուսանողական հայրենակցական միություն։
2 «Կենսագրական նկատողության» մասին հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 3-րդ հատոր, էջ 345—348։
3 Խոսքը «Լինել մենա՜կ... » և «Տխուր երեկո» բանաստեղծությունների մասին է, որ տպագրվեցին «Հուշարար»-ի 1912 թվականի Գ. շրջանի Բ գրքում։
38
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Խոսքը Ցոլակ Խանզադյանի «Ավետիս Ահարոնյան» հոդվածի մասին է, որ տպվել էր «Գարուն» ալմանախի 3-րդ գրքում։
2 Տե՛ս № 12 նամակի 10-րդ ծանոթագրությունը։
3 Արթուր Շնիցլերի «Երկերի ժողովածու»-ի 2-րդ հատորը, Լերմոնտովի երկերի երկհատորյակը (պետք է տպագրվեր Վահան Տերյանի խմբագրությամբ) և Գ. Հաուպտմանի երկերի 1-ին հատորը լույս չտեսան։ Տարիներ անց «Գործ» ամսագրում (1917, № № 4, 7—8) լույս տեսավ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»-ի երկու գործողությունը, իսկ ավելի ուշ՝ լրիվ Մտկինցյանի թարգմանությամբ (ՀՍԽՀ պետական հրատարակչություն, Կ. Պոլիս, 1923) և նախաբանով («Գ. Հաուպտմանը և նրա «Ջրասույզ զանգը»)։
39
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Խոսքը «Բանաստեղծություններ»-ի 1-ին հատորի մասին է։
40
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
1 Անահիտ Լիսինյան — Անահիտ Օհանջանյան-Լիսինյան — Բնիկ Օհանջանյանի