Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կինը, հայտնի հեղափոխական Լուսիկ Լիսինյանի քույրը:

2 Վասիլի Նիկիտիշ Սեդաշև— Լազարյան ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ:

3 Ծատուր — Ալեքսանդր Ռուբենի։

4 Չկարողացանք պարզեր թե ով է։

41

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

1 Tempora mutantur et nos mutamur in illis խոսքն է կրճատված, որ նշանակում է՝ ժամանակները փոխվում են, մենք էլ նրանց հետ։

2 Անահիտ Լիսինովա-Լիսինյան — տե՛ս № 40 նամակի 1-ին ծանոթագրությունը:

3 Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազև (1843—1920) —բնագետ-դարվինիստ, բուսաբան և ֆիզիոլոգ։ Տերյանն այդպես է ասում տարբերելու համար Տիմիրյազևի ավագ եղբորից (Դիմիտրի Արկադևիչ Տիմիրյազև— 1837—1903: Հայտնի գիտնական-վիճակագիր):

4 Վալերի Վիկտորովիչ Լունկևիչ (1866—1941) — կենսաբան և բնագի¬տության պատմության մասնագետ:

5 Ջավադ Բեկբալուղյան—(1—1915)— բնագետ, մանկավարժ, գրող:

6 Այդ խոսքը ասում է Չեխովի «Բալենու այգիս կատակերգության հերոսներից Սիմեոն Եպիխոդովը Դունյաշային:

7 Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ի հայտնի տողն է՝ «С ученым видом знатока»:

8 Բախշի Իշխանյան (1879—1921) — ՀՍԴԲԿ (սպեցիֆիկների) պարագլուխներից:

42

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

1 Կարծում եմ, այդ տհաճություններից մեկն այն էր, որի մասին Տերյանը գրում է իր բարեկամ Ցոլակ Խանզադյանին 1913 թվականի հունվարի 5-ի նամակում (տե՛ս Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հատոր 3, 1963, էջ 263), Օ. Օհանջանյանի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ, բացատրելով իր հայացքները ընկերական հարաբերությունների մասին։

43

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ):

Թվագրվում է ըստ բովանդակության։