1 «Բաքվի Ձայն»-ում (օրաթերթ, 1913—1914):
2 «Գեղարվեստ»-ի խմբագիր Գարեգին Լևոնյանի նման։
3 Հայրիկ Տեր-Պողոսյանի «Վահան Տերյան» ընդարձակ հոդվածը, որ տպագրվել էր «Բաքվի Ձայն» թերթի 1913 թվականի № № 11, 12, 13-ում (15, 16, 17 հունվարի)։
4 Լևոն Աթաբեկյան (1875—1918)— հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ-հեղափոխական, բժիշկ, բանաստեղծ։
5 Խոսքը Սոֆյա Սիմեոնի Օտարյանի մասին է, որ ամուսնանալուց հետո գրվում էր Զոհրաբովա (ամուսնու ազգանունով)։
44
Տպագրվում է ըստ հեռագրի (ԳԱԹ, Արթուր Վրույրի ֆոնդ):
45
Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։
1 Մինայ Դավթի Միսկարյան — Անթառամի և Մարթայի հայրը։ Մանրամասն տե՛ս «Վահան Տերյան. Նամակներ» գրքի առաջաբանում։
46
Տպագրվում է ըստ ինքնագրի լուսանկար պատճենի (ինքնագիրը պահվում է Լենինգրադում, Վալերի Յակովլևիչ Բրյուսովի արխիվում)։ Ծրարի վրա գրված է. «ЕВБ Валерию Яковлевичу г-ну Брюсову от Вагана Териан» — ուրեմն նամակը փոստով չի ուղարկված։
1 Տերյանի թարգմանած տասը բանաստեղծություններից ութը (բացի վերջին երկուսը) աոաջին անգամ տպագրվել են «Գեղարվեստ» № 5-ում (1913, էջ 117—121)։
2 Խոսքը «Տխուր երեկո» և «Լինել մենա՜կ...» բանաստեղծությունների մասին է («Հուշարար», 1912, № 2, նոյեմբեր, էջ 17)։
3, 4 Վալերի Յակովլևիչ Բրյուսովի լուսանկարը և Տերյանի գրած «Վալերի Բրյուսով» համառոտ ակնարկը տպագրվեցին «Գեղարվեստ» № 5-ում (1913)։ Ակնարկը տե՛ս այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 376։
47
Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։
Թվագրվում է ըստ փոստային կնիքի։
Նամակում Սուսաննայի ձեռագրով ավելացված է. «Ողջունում և համբուրում եմ։ Սուսաննա»։
1 Զատիկը։